ՀՅԴ Մամուլ

Վերադարձ՝ վերադարձի յոյսով

1917 թւականին Շուշիում լոյս տեսնող եւ ապա 1990-ականներին վերածնւած «Ապառաժ»-ը հայ մամուլի այն եզակի պարբերականներից է, որը ծնւել է ազգային զարթօնքի ու պատմական բեկումնային ժամանակաշրջանում։ Այն եղել է ոչ միայն լրատւական հարթակ, այլեւ գաղափարական դիրքորոշում, ազգային մտքի ու պայքարի խօսնակ։

Տասնամեակների ընթացքում «Ապառաժ»-ը անցել է դժւար ճանապարհ․ պատերազմներ, լռեցում, վերածնունդ եւ կրկին ընդհատում։ Սակայն ինչպէս իր անունն է յուշում, այն կանգուն է մնացել՝ դիմակայելով ժամանակի մարտահրաւէրներին։

Այսօր «Ապառաժ»-ը վերադառնում է՝ ոչ միայն անցեալը յիշեցնելու, այլ ներկան բացայայտելու եւ ապագայի հանդէպ պատասխանատւութիւն ստանձնելու նպատակով։ Վերադարձ՝ վերադարձի յոյսով. յոյս՝ խօսքի ազատութեան, ազգային արժանապատւութեան եւ հայ հասարակութեան առողջ ինքնագիտակցութեան վերականգնման։

Այսօր, ցաւօք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ խօսքը վտանգաւոր է, իսկ լռութիւնը՝ յանցաւոր։

«Ապառաժ»-ը շարունակելու է իր առաքելութիւնը՝ բարձրաձայնել այն, ինչ լռեցւում է, պաշտպանել ազգայինը, քննադատել ապազգայինը եւ լինել հանրային մտքի հարթակ՝ անկախ ժամանակաւոր շահերից։

«Ապառաժ»-ը շարունակելու է օրակարգում ունենալ Արցախի հարցն ու արցախահայութեան իրաւունքների պայքարի ուղին։

Վերադարձը սկիզբ է։ Վերադարձ լինելու է։

«Ապառաժ»-ի խմբագրական

19 դեկտեմբեր, 2025 թ.

Related Articles

Back to top button