Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուբէն Մելքոնեան. «Վատ պարողին գիտենք՝ ինչն է խանգարում, վատ քաղաքական գործչին էլ կարող են խանգարել, օրինակ, պատմական Հայաստանը, նախկինները»

Պատմանական Հայաստանը դա նաեւ մեր ժողովրդի պատմական յիշողութիւնն է եւ հրաժարւել պատմական յիշողութիւնից որեւէ ազգ չի կարող, որովհետեւ այդ յիշողութիւնը ներմուծւած է մեր ինքնութեան մէջ, այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է պատմաբան, թուրքագէտ Ռուբէն Մելքոնեանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինեանի՝ պատմական Հայաստանն իրական Հայաստանից սահմանազատելու վերաբերեալ յայտարարութիւններին։

Նրա խօսքով՝ ոչ Նիկոլ Փաշինեանը, ոչ էլ որեւէ այլ անձ չի կարող մեր ժողովրդին զրկել իր հազարմեայ պատմական յիշողութիւնից, պատմական յիշողութեան մաս է կազմում նաեւ պատմական Հայաստանը։

«Բնականաբար, իլիւզիաներով տարւելը ցանկացած ռէալ քաղաքականութեանը վնաս է, բայց հիմա, ինչպէս իր ամբողջ գործունէութեան ընթացքում, դեմագոգիկ, միտումնաւոր մեթոդներով Փաշինեանը խառնում է երկու երեւոյթ ու հակադրում է իրար, հայրենիքը հակադրում է պետութեանը, պատմական Հայաստանը հակադրում է իրական Հայաստանին, ինչը ո՛չ մեթոդական առումով, ո՛չ պատմական առումով, ո՛չ օբիեկտիւութեան առումով է ճիշտ եւ ճշմարիտ։ Ռէալ քաղաքականութիւն վարել կարող ես, եթէ դու ուժեղ ես, բայց չի նշանակում, որ եթէ ձերբազատւում ես պատմական յիշողութիւնից, կոպիտ ասած, պատմական Հայաստանից դառնում ես ուժեղ։ Այդ հարցում Նիկոլ Փաշինեանը չարաչար սխալւում է եւ իր թուլութիւնները փորձում է հիմանւորել այդ կերպ»,- ընդգծեց նա։

Ըստ Մելքոնեանի՝ Փաշինեանի մեծագոյն մեղքն այն էր, որ լինելով պարտւած ղեկավար, եւս մէկ անգամ ամէն գնով հասել է իշխանութեան եւ հիմա ամէն գնով այդ իշխանութիւնը պահում է։ Նրա խօսքով՝ իրականում Հայաստանը՝ պատմական, թէ իրական, կարող է վերականգնւելու յոյս ունենալ միայն առանց պարտւած ղեկավարի։

«Եթէ նա այդքան շատ է սիրում պատմական օրինաչափութիւններ, պէտք է տեսնի, որ պատմութեան մէջ որեւիցէ պարտւած ղեկավար չի կարողացել բանակցութիւնների ժամանակ կամ հետագայում իր երկրին օգուտ տալ։ Հետեւաբար, նա նոյնպէս չի կարող մեր երկրին օգուտ տալ՝ լինենով պարտւած ուժի ղեկավար։ Ի վերջոյ, եթէ դու ուզում ես ռէալ քաղաքականութիւն վարել, քեզ հաստատ չի խանգարի պատմական Հայաստանը։ Եթէ մէկ այլ ժանրից համեմատութիւն անենք՝ գիտենք, թէ վատ պարողին ինչն է խանգարում, հետեւաբար, վատ քաղաքական գործչին, վատ քաղաքականութիւն վարողին հասկանալի է, թէ ինչերը կարող են խանգարել՝ պատմական Հայաստանը, նախկինները եւ այլն»,- ասաց նա։

Մելքոնեանը նշեց, որ աշխարհի բոլոր պետութիւններն էլ ունեն իրենց պատմական երկրները, իրական Ֆրանսիան ունի պատմական Ֆրանսիա, իրական Անգլիան ունի պատմական Անգլիա, իրական Թուրքիան ունի պատմական Թուրիքա, որը կոչւում է Օսմանեան կայսրութիւն եւ Էրդողանը հիմա ասում է՝ մենք ունենք իրական աշխարագրութիւն եւ ունենք մեր հոգու աշխարհագրութիւնը, որի մեջ մտնում է շատ աւելի մեծ տարածքներ, Ռուսաստանն ունի պատմական Ռուսաստանի յիշողութիւնը, որը կայսերական Ռուսաստանն է եւ այդպէս բոլորը։ Նրա խօսքով՝ հետեւաբար, Փաշինեանի ասածը նաեւ հակաօրինաչափ է աշխարհի մարդկութեան տրամաբանութեանը։

Նա բերեց Յունաստանի օրինակը՝ նշելով, որ Յունաստանի մօտ կայ պատմական յիշողութիւն։

«Յունաստանը հրաժարւո՞ւմ է այն գաղափարից, որ իր տարածքները զաւթւած են Թոիրքիայի կողմից, իհարկէ, ոչ, բայց Յունաստանի ու Թուրքիայի միջեւ կա՞ն շփումներ, այո։ Իրական Հունաստանին Կոստանդնուպոլսի Յունաստանը չի խանգարում։ Հայաստանը գտնւում է գերթոյլ վիճակում իր իշխանութեան պատճառով, կոնկրետ անձամբ Նիկոլ Փաշինեանի պատճառով։ Սա կեղծ դիսկուրս է, որը Փաշինեանը գցել է օրակարգ, պատմական Հայաստանը չի կարող խանգարել իրական Հայաստանին եւ սա նոյնիսկ քննարկման ենթակայ չէ»,- նկատեց նա։

Related Articles

Back to top button