Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հոկտեմբերի 1-ը հռչակւել է Արցախի համար համազգային աղօթքի օր
Հայասատանում եւ Սփիւռքի բոլոր եկեղեցիներում յատուկ արարողութիւն եւ աղօթք կը հնչի:
Մայր Աթոռի սրբազան պահոցներից դուրս կը բերւեն տարբեր սրբութիւններ, որոնք առաջնորդանիստ ու խոշոր համայնքներ ունեցող եկեղեցիներ կը տարւեն՝ մարդկանց օրհնութիւն, ուժ եւ զօրութիւն փոխանցելու համար:
Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետութեամբ յատուկ արարողութիւն կը կատարւի նաեւ Մայր Աթոռում: