Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կարէն Վրթանէսեան. «Նիկոլաթուրքական վարչակարգը Գորիսում խոչընդոտում է միջազգային մեդիաների ներկայացուցիչների շփումը Արցախից դուրս եկողների հետ»

Մեդիափորձագէտ Կարէն Վրթանէսեանը գրում է.

«Տեղեկութիւններ ունեմ, որ նիկոլաթուրքական վարչակարգի ներկայացուցիչները Գորիսում խոչընդոտում են, ամէն կերպ արգելում են միջազգային մեդիաների ներկայացուցիչներին շփւելու Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ։ [ՃՇՏՈՒՄ. չեն թողնում շփւել հաւաքակէտում, որտեղ մարդիկ ամենաշատն են (իսկ գրանցւելուց յետոյ ցրւում են)։]

Չեն թողնում արտասահմանեան լրագրողներին նաեւ հիւանդանոցներ, որտեղ արցախցի քաղաքացիական վիրաւորներն են։

Սա չենք կարող դիտարկել որպէս այլ բան, քան Երեւանից գործուն օգնութիւն Բաքւին՝ կոծկելու Արցախում մեր հայրենակիցների ցեղասպանութիւնը։

ԿՐԿՆՈՒՄ ԵՄ. իմ ունեցած տւեալներով նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգը չի թողնում, որ միջազգային մեդիայի ներկայացուցիչները տեղում լուսաբանեն իրավիճակը, խօսեն արցախցիների հետ, ներկայացնեն իրականութիւնն աշխարհին»։

«Panorama.am»

Related Articles

Back to top button