ՄիջազգայինՔաղաքական

Թրամփ. «Բռնшպետ Զելենսկին պէտք է արագ գործի, այլապէս նրան երկիր չի մնայ, նա կարծես ցանկանում է պահպանել «կերակրատաշտը»»

«ԱԼԻՔ» – Պատկերացնո՞ւմ էք՝ համեստ յաջողակ կատակաբան Վլադիմիր Զելենսկին Միացեալ Նահագներին համոզեց ծախսել 350 միլիարդ դոլար՝ ներգրաււելու մի պատերազմի մէջ, որում անհնար է յաղթել, եւ որը երբեք չպէտք է սկսւէր, ու պատերազմ, որը նա, առանց ԱՄՆ-ի եւ ԹՐԱՄՓԻ, երբեք չի կարողանայ կարգաւորել: Դրա  մասին սոցցանցի  իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին յայտնում է Tert.am-ը:

«ԱՄՆ-ն 200 միլիարդ դոլարով աւելի է ծախսել, քան Եւրոպան, եւ Եւրոպայի փողերը երաշխաւորւած են, մինչդեռ ԱՄՆ-ն դրա դիմաց ոչինչ չի ստանայ։ Ինչո՞ւ քնկոտ Ջօ Բայդէնը հաւասարեցում չպահանջեց, եթէ այս պատերազմը շատ աւելի կարեւոր է Եւրոպայի համար, քան մեզ համար. մենք ունենք մի մեծ, գեղեցիկ ովկիանոս՝ որպէս բաժանարար։ Ի լրումն այս ամէնի, Զելենսկին խոստովանում է, որ գումարի կէսը, որը մենք ուղարկել ենք իրեն, «ԿՈՐԵԼ Է»:

Նա հրաժարւում է ընտրութիւններ անցկացնելուց, ուկրաինական հարցումներում շատ ցածր վարկանիշ ունի, եւ միակ բանը, որում նա յաջողում էր, Բայդէնին «ներդաշնակ» նւագակցելն էր։ Առանց ընտրութիւնների բռնապետ Զելենսկին պէտք է արագ գործի, այլապէս նրան երկիր չի մնայ: Միեւնոյն ժամանակ, մենք յաջողութեամբ բանակցութիւններ ենք վարում Ռուսաստանի հետ պատերազմի աւարտի շուրջ, ինչը բոլորն ընդունում են, որ միայն «ԹՐԱՄՓ»-ը եւ Թրամփի վարչակազմն են ի զօրու անել: Բայդէնը երբեք չփորձեց, Եւրոպան անընդունակ եղաւ խաղաղութիւն հաստատել, եւ Զելենսկին, ըստ երեւոյթին, ցանկանում է պահպանել «կերակրատաշտը»: Ես սիրում եմ Ուկրաինան, բայց Զելենսկին սարսափելի աշխատանք է կատարել, նրա երկիրը աւերւած է, եւ ՄԻԼԻՈՆԱՒՈՐ ՄԱՐԴԻԿ իզուր են զոհւել եւ դա շարունակւում է»,- գրել է Թրամփը։ 

Related Articles

Back to top button