ՄիջազգայինՔաղաքական
Ռուսաստանը նախատեսում է սկսել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին փոխարինելու գործընթացը

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը նախատեսում է սկսել ՄԱԿ-ի նոր գլխաւոր քարտուղարի ընտրութեան գործընթացը իր հոկտեմբերեան նախագահութեան ընթացքում: Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ յայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզեան։
«Այո, իսկապէս, մենք նախատեսում ենք սկսել գործընթացը մեր նախագահութեան ընթացքում»,- նշել է նա։
Նեբենզեան միաժամանակ նշել է, որ գործընթացի մեկնարկը չի նշանակում, որ նամակը կը ձեւակերպւի հոկտեմբերին։ Օրինակ, վերջին անգամ դա տեղի է ունեցել դեկտեմբերի կէսին։