ՄիջազգայինՄշակութային
Շուշիում թուրքական միջոցառում է անցկացւել

Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող Շուշիում անցկացւել է թուրքական աշխարհի մշակութային ժողով։ Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը։
«Թուրքական մշակոյթի ու արւեստի համատեղ զարգացման միջազգային կազմակերպութեան» (TURKSOY) կազմակերպմամբ, տեղի է ունեցել կառոյցի անդամ երկրների թատրոնների ղեկավարների ժողով։
Ժողովին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Թուրքմենստանի, ինքնահռչակ Հիւսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետութեան ներկայացուցիչները։
Քննարկւել է թուրքախօս երկրների մշակութային համագործակցութեան խորացման հարցը։
Յիշեցնենք, որ թուրքական մշակոյթի միջազգային կազմակերպութիւնը՝ TURKSOY-ը, Շուշի քաղաքը հռչակել է «2023 թ․ Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։