ՄիջազգայինՏնտեսական

Պուտին. «Իրանի հետ ԵԱՏՄ առեւտրի ազատականացումը լրացուցիչ խթան կը հաղորդի «Հիւսիս-հարաւ» միջանցքի զարգացմանը»

«ԱԼԻՔ» – Ակնյայտ է, որ ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ առեւտրի ազատականացումը լրացուցիչ խթան կը հաղորդի մեր բոլոր պետութիւնները կապող տրանսպորտային եւ լոգիստիկ ուղիների զարգացմանը, ինչպիսին է «Հիւսիս-հարաւ» միջազգային միջանցքը, նախադրեալներ կը ստեղծի գիտաարտադրական համագործակցութեան, զբօսաշրջիկների եւ պատւիրակութիւնների փոխանակման, մարդկանց միջեւ շփումների համար։ Այս մասին դեկտեմբերի 25-ին Եւրասիական բարձրագոյն խորհրդի նիստում յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մեր հանդիպման նախօրէին ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ստորագրւեց ազատ առեւտրի համաձայնագիր։

Այս համաձայնագիրը կարող է լուրջ նշանակութիւն ունենալ ԵԱՏՄ-ի եւ Եւրասիական տարածաշրջանի այս ամենախոշոր եւ տեխնոլոգիապէս զարգացած տնտեսութիւններից մէկի միջեւ կապերի ամրապնդման համատեքստում։

Համաձայնագրի ուժի մէջ մտնելուց յետոյ ԵԱՏՄ-ում արտադրւող ապրանքների գրեթէ բոլոր կատեգորիաները կը ստանան անմաքս մուտք դէպի իրանական հսկայական շուկայ, իսկ ոչ սակագնային խոչընդոտներն էապէս կը նւազեն։

Դրանում շահագրգռւած են մեր երկրների գործարար շրջանակները, որոնք ակտիւ առեւտուր են անում իրանցի գործընկերների հետ, եւ այժմ նման առեւտրային համագործակցութեան պայմանները նկատելիօրէն աւելի լաւն են լինելու»,- նշել է Պուտինը։

Related Articles

Back to top button