Թեհրան

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին նշեց Տեառնընդառաջը

«ԱԼԻՔ» – Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու տօնացոյցի համաձայն՝ երէկ՝ փետրւարի 13-ին, Տեառնընդառաջի առիթով եկեղեցական յատուկ արարողութիւն մատուցւեց բոլոր եկեղեցիներում: Պարագան նոյնն էր իրանահայ համայնքում եւս: Թեհրանի հայոց թեմի եկեղեցիներում արարողութիւնից յետոյ, եկեղեցիների տարածքներում, օրհնւած կրակով բոցավառւում էին խարոյկներ:

Յատկանաշական է, որ միութիւններում եւս օրւայ առիթով բոցավառւել են խարոյկներ եւ օրւայ աւանդութիւնները նշւել են: Իսկ այսօր փետրւարի 14-ին Հայոց Առաքելական Եկեղեցին նշում է տօնը քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի ի տաճարն:

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button