Թեհրան

Փետրւարի 22-ին եւ 23-ին, Արա Շահվերդեանի նախընտրական քարոզարշաւի ծրագիրը

Մեկնարկել է Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտրական քարոզարշաւը

«ԱԼԻՔ» – Լոյս փետրւարի 22-ին, ժամը 00:00-ից Իրանում մեկնարկել է Իրանի Իսլամական խորհրդարանի 12-րդ նստաշրջանի ընտութիւնների քարոզարշաւը:

Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի նախընտրական շտաբը եւս նոյն ժամից մեկնարկել է իր աշխատանքները:

Այսօր՝ փետրւարի 22-ին, Արա Շահվերդեանը մեկնել է Ուրմիա, որտեղ հանդիպում է ունենալու հայ համայնքի հետ եւ այցելելու է հայաբնակ գիւղեր:

Նախընտրական քարոզարշաւի շրջագծում Արա Շահվերդեանը վաղը՝ փետրւարի 23-ին, Թաւրիզում՝ հանդիպումներ է ունենալու ազգային իշխանութեան ներկայացուցիչների եւ ժողովրդի հետ, իսկ երեկոյեան վերադառնալով Թեհրան, մասնակցելու է Կենտրոն համայնքում իր նախընտրական շտաբի բացմանը, եւ ներկայ է գտնւելու Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» պարախմբի ելոյթին, որը կայանալու է «Կոմիտաս» սրահում:

Առնչւող Յօդւածներ

Back to top button