Հայաստան - ԱրցախՄշակութային

Մշակութային ցեղասպանութիւնը շարունակւում է.Ադրբեջանը հանել է Արցախի Վանքասարի խաչը, իսկ վանքն աղւանական է ներկայացրել

Հայքի մշակոյթի օմբուդսմէնը յայտարարութիւն է տարածել, որում մասնաւորապէս նշւած է.

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապարակւած լուսանկարներում բացակայում է Վանքասարի եկեղեցու խաչը։

Այս եկեղեցին եւս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպէս աղւանական։

Այս փաստը եւս մէկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազաւթւած Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն։

Ըստ 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն։

Ըստ Հաագայի 1954 թւականի առաջին արձանագրութեան՝ արգելւած է գրաւեալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները։

Հարկ է յիշեցնել, որ Հաագայի արդարադատութեան միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելւել են հայկական եկեղեցիների պղծման գործողութիւնները․ «Ադրբեջանը պարտաւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողութիւնները, որոնք իրականացւում էին հայկական մշակութային ժառանգութեան նկատմամբ․․․»»:

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button