Հայաստան - ԱրցախՄշակութային

Հիմա էլ Աշտարակ քաղաքն են ներկայացնում «Արեւմտեան Ադրբեջան»

Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նւիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին, որն այն իբր, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջան»-ն է եւ օղուզ-թուրքական ցեղերի հայրենիքն է անյիշելի ժամանակներից։ Այս մասին ահազանգում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Ադրբեջանի իշխանութեանն անհրաժեշտ է արցախահայութեան բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զաւթումից, իր միւս յանցանքներից ուշադրութիւն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։ Այս շղարշի ներքոյ նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։

Ադրբեջանական իշխանական հեռուստաալիքը հերթական հաղորդումը նւիրել է Հայաստանի Աշտարակ քաղաքին, որն այն իբր, այսպէս կոչւած, «Արեւմտեան Ադրբեջան»-ն է եւ օղուզ-թուրքական ցեղերի հայրենիքն է անյիշելի ժամանակներից։ Ընդորում, Աշտարակի հետ միասին իւրացւում են նաեւ այդ տարածքում գտնւող Հայոց վանական համալիրներն ու եկեղեցիները՝ նշելով, թէ իբր դրանք 5-րդ դարի թուրք-ալբանական յուշարձաններ են։

Իբր հայերն այստեղ բնակեցւել են 1828 թւականից Ռուսական կայսրութեան կողմից՝ ռուս-թուրքական պատերազմից յետոյ։

Իրականում, այս ծրագիրը յատուկ մշակւած պետական քաղաքականութիւն է։ Այն ոչ միայն չի նւազել, այլ, նաեւ, ինտենստիւ առաջ է տարւում։ Սա արւում է թէ՛ ներքին, թէ՛ արտաքին քարոզչութեամբ։

Անհրաժեշտ է բացայայտել ադրբեջանական կեղծ տւեալները եւ ցոյց տալ, որ Ադրբեջանի իշխանութիւնը խաղաղութեան մտադրութիւն չունի։ Որեւէ պարագայում չի կարելի թոյլ տալ, որ նրանք թելադրեն իրենց օրակարգն ու լեգիտիմացնեն իրենց յանցանքները եւ զուգահեռ նախապատրաստւեն նոր յանցանքների»,- ասւած է հրապարակւած հաղորդագրութիւնում:

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button