Մշակութային

Սաթի Սպիւակովան հրապարակել է 21 տարեկանում իր լուսանկարը եւ խօսել «Անուշ»-ի նկարահանումների մասին

Յայտնի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիւակովի կինը՝ դերասանուհի եւ հաղորդավարուհի Սաթի Սպիւակովան (Սաթենիկ Սահակեանց) հրապարակել է լուսանկար, որում նա 21 տարեկան է՝ այդպիսով միանալով համացանցում նախաձեռնած չելենջին։

«Երկար ժամանակ տատանւում էի՝ մասնակցել «Ցոյց տուր քեզ 21 տարեկանում» չելենջին։ 21 տարեկանում նոր էր աւարտւել «Անուշ» ֆիլմ-օպերայի նկարահանումները, որը միաժամանակ դարձաւ ե՛ւ իմ այցեքարտը, ե՛ւ միեւնոյն ժամանակ մի տեսակ դերասանական անէծք, քանի որ դրանից յետոյ Հայաստանում ինձ միայն միապաղաղ դերեր էին առաջարկում։

«Մէկ դերի խարանը» դեռ ինձ հետ է իմ հայրենիքում, արդէն մեծացել են մարդիկ, որոնք բաւականին մեծ են իմ թոռները լինելու համար, նրանք մատով ցոյց են տալիս ինձ, երբ հանդիպում են ու ասում. «Դուք Անուշն էք, ես այնքան լաց էի լինում, երբ դուք մեռնում էիք»:

Իսկ նկարահանումների ժամանակ ես վերջապէս ինձ դուր եկայ հայելու մէջ, չնայած այն հանգամանքին, որ ռեժիսոր Մարատ Վարժապետեանը նախատում էր դերձակուհիներին լուսանկարում իմ հանդերձանքի համար, որը, նրա կարծիքով, կրծքի շրջանում սարսափելի էր կարւած։ Լաւ, երջանիկ ժամանակ»,- գրել է Սպիւակովան։

Առնչւող Յօդւածներ

Back to top button