Մշակութային

Հայ-իրանական անիմացիան նւաճել է 10 միջազգային մրցանակ եւ պայծառ փայլել

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Հայաստանի համատեղ արտադրութեան՝ «Թռչող տերեւների երգը» կարճամետրաժ անիմացիան արժանացել է 10 միջազգային մրցանակի։

Parstoday-ի համաձայն՝ իրանական «Հուրախշ» ստուդիայի եւ հայկական «Հոշկի» կինոստուդիայի համատեղ արտադրութիւնը՝ «Թռչող տերեւների երգը», վերջին 10 ամիսներին իր փառատօնային շրջագայութեան ընթացքում մասնակցել է 48 միջազգային փառատօների եւ արժանացել 10 մրցանակի։

Փարիզի միջազգային անիմացիոն կինոփառատօնի (PIAFF) հանդիսատեսի մրցանակը վերջին մրցանակն է, որին արժանացել է «Թռչող տերեւների երգը»։

Այս մրցանակից բացի, «Թռչող տերեւների երգը» անիմացիան ստացել է եւս 9 մրցանակ, այդ թւում՝ լաւագոյն կարճամետրաժ ֆիլմի մրցանակը եւ Հայկական «Ոսկէ ծիրան» միջազգային փառատօնի Գենադի Մելքոնեանի անւան յատուկ մրցանակը։

Այս անիմացիայի ստեղծման համար համատեղ համագործակցութիւնը ձեւաւորւել է նրա հայ ռեժիսոր Արմինէ Անդայի՝ իրանցի մեծ կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի բանաստեղծական կինոյի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրութեան շնորհիւ։

«Թռչող տերեւների երգը» անիմացիան Սոնա անունով 12-ամեայ աղջկայ մասին է, ով քնում է անտառի տերեւների մէջ եւ որոշում է գիտելիք փնտրել։

Առնչւող Յօդւածներ

Back to top button