Մշակութային

Այւազովսկու «Հարաւային ափին» կտաւը աճուրդում վաճառւել է աւելի քան 252 մլն դրամով

Յովհաննէս Այւազովսկու «Հարաւային ափին» նկարը, որը նախապէս գնահատւել էր 400-600 հազար ֆունտ ստեռլինգ (մօտաւորապէս 196-294 մլն դրամ), աճուրդում վաճառւել է 514 հազարով: Այս մասին ըստ Sputnik Արմենիայի հաղորդում է «Կուլտուրոմանիա» կայքը։

Աճուրդը կազմակերպել է MacDougall’s աճուրդի տունը։

Աճուրդի մէկ այլ գոհար է դարձել Կոնստանտին Գորբատովի «Բաց պատուհան» կտաւը, որը նախապէս գնահատւել է 100-200 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ վաճառւել է 116 935 ֆունտ ստեռլինգով (57 մլն 369 023 դրամ):

Աճուրդն անցկացւել է մարտի 18-ից ապրիլի 10-ը առցանց ձեւաչափով՝ Փարիզի Hôtel Drouot աճուրդի տան հարթակում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button