Մարզական

Արման Ծառուկեանը յաղթեց դասակարգման առաջատարին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ)  UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկեանը (Հայաստան) Լաս Վեգասում անցկացւած UFC 300 մրցաշարում պարտութեան մատնեց դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիւէյրային։ Գրում է News.am-ը:

Վիճայարոյց առաջին ռաունդից յետոյ Արման Ծառուկեանը երկրորդ եւ երրորդ ռաունդներում ունէր առաւելութիւն եւ յաղթեց մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։

Արման Ծառուկեանը դարձաւ չեմպիոնի յաւակնորդ եւ մենամարտ կանցկացնի այս կաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Ծառուկեանը խառը մենամարտերում անցկացրել է 25 մենամարտ, տարել 22 յաղթանակ, կրել 3 պարտութիւն։ Օլիւէյրան տարել է 34 հաղթանակ, կրել 10 պարտութիւն։

Առնչւող Յօդւածներ

Back to top button