Մշակութային

Հայ կինոյի 100-ամեակին նւիրւած կինոծրագիր Ամստերդամում՝ ի աջակցութիւն Արցախից բռնի տեղահանւած հայերի

«Ֆիլմադարան» ՀԿ-ի եւ նիդեռլանդցի կինոքննադատ Հիւգօ Էմերզաելի համագործակցութեան արդիւնքում իրականացւում է հայ կինոյի 100-ամեակին նւիրւած կինոծրագիր՝ ի աջակցութիւն Արցախից բռնի տեղահանւած հայերի:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից յայտնում են, որ ֆիլմերի ցուցադրութիւնները տեղի են ունենալու Ամստերդամի MACA (Moving Arts Center Amsterdam) մշակութային կենտրոնում նոյեմբերի 24-ին, 25-ին եւ 26-ին։ Տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասոյթն ուղղւելու է բարեգործութեան՝ արցախահայերին աջակցելու համար:

«Պատկանելութեան կինօ․ հայ ֆիլմարւեստի 100 տարին» (Cinema of Belonging: 100 Years of Armenian Film) ծրագրի շրջանակում հանդիսատեսին կը ներկայացւի 5 լիամետրաժ եւ 6 կարճամետրաժ կինոնկար։ Նշւում է, որ ֆիլմերից որոշները տրամադրւել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։

Panorama.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button