Սփիւռք

Արամ Ա Վեհափառ Հայրապետը պաշտօնական այցով ժամանել է Դոհա

«ԱԼԻՔ» – Պետական յատուկ հրաւէրով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը երէկ՝ յունւարի 9-ին ժամանել է Դոհա:

Վեհափառ Հայրապետին Դոհայի օդանաւակայանում դիմաւորել են Կատարի ԱԳ նախարարութեան պատասխանատուները:

Ինչպէս տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնից, եռօրեայ այցի ընթացքում, Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենայ Կատարի պետական պատասխանատուների, ինչպէս նաեւ տեղի հայ համայնքի հետ:

Այցելութեան ընթացքում, Նորին Սրբութեանը ընկերակցող պատւիրակութեան մաս են կազմում Արաբական Միացեալ Էմիրութիւնների, Կատարի եւ շրջակայից թեմի առաջնորդ Տ. Մեսրոպ եպս. Սարգսեանը, Լիբանանի խորհրդարանում Հայկական Պատգամաւորական բլոկի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային կենտոնական վարչութեան քաղաքական ժողովի համաատենապետ Գրիգոր Մահսէրէճեանը, Արաբական Միացեալ Էմիրութիւնների թեմի Ազգային Պատգամաւորական ժողովի ատենապետ Վարուժան Ներկիզեանը, կաթողիկոսարանի Միջին Արեւելքի քրիստոնեայ-իսլամ յարաբերութիւնների գրասենեակի վարիչ Հոգշ. Տ. Սարգիս վրդ. Աբրահամեանը եւ Կատարի համայնքի ներկայացուցիչները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button