ՄիջազգայինՍփիւռք

Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրես՝ պահանջելով Բաքւի դէմ պատժամիջոցներ կիրառել

ԱՄՆ Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել Միացեալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ, որով պահանջում է Բաքւից անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, գերեվարւած քաղաքացիական անձանց եւ քաղբանտարկեալներին, այդ թւում՝ Արցախի կառավարութեան պաշտօնեաներին, որոնք ապօրինաբար կալանաւորւել են անցեալ ամիս Ադրբեջանի էթնիկ զտումների ժամանակ։ Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը:

Բանաձեւը, մասնաւորապէս, կոչ է անում Բայդէնի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտօնեաների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ ռազմագերիների անօրինական կալանաւորման, խոշտանգումների եւ արտադատական սպանութիւնների համար: Այն կրկնում է նաեւ Ադրբեջանին ԱՄՆ ռազմական եւ անվտանգութեան աջակցութեան վերաբերեալ 907-րդ յօդւածի կիրառումը սահմանափակելու մասին Կոնգրեսի կոչերը։

«Ադրբեջանը պէտք է անյապաղ եւ անվերապահօրէն ազատ արձակի ապօրինի պահւող Արցախի բոլոր պաշտօնեաներին, ռազմագերիներին եւ այլ կալանաւորներին՝ ոչ թէ փոխանակման եղանակով, որպէս Բաքւի կողմից մարդկային տառապանքի դաժան ապրանքափոխման մաս, այլ աւելի շուտ՝ միջազգային իրաւունքով ստանձնած իր պարտաւորութիւններին համապատասխան»,- մասնաւորապէս, ասւում է Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնում։

«Arfd.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button