Հայաստան - ԱրցախՄիջազգային

Հայկ Նահապետեան. «Ալիեւը հրաշալի գիտի, որ միջանցք չկայ, այլ ճանապարհ է»

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս կրկին յայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցք»-ը պատերազմով չի գրաւելու, այլ՝ ընդհակառակը, այնտեղ մուտք են գործելու ոչ թէ տանկերով, այլ՝ մեքենաներով, արդեօք փոխւել են Ալիեւի ծրագրերը, ռազմական փորձագէտ Հայկ Նահապետեանը մեզ հետ զրոյցում պատասխանեց, որ միջանցք ասելով, Ալիեւը հրաշալի գիտի, որ միջանցք չկայ, այլ՝ ճանապարհ է առաջինը:

«Ասածի իմաստն այն է, որ այդ ճանապարհով քաղաքացիական մեքենաներ են անցնելու, եւ այդ տարածքները իրենք կարող են վերցնել եւ Արեւմտեան Ադրբեջան նախագծից, իրենք յետ չեն կանգնել, այդ նախագծի լաբբինգը կատարող խումբ կայ, միջազգային տարբեր հարթակներում, ՄԱԿ-ում եւ այդ կազմակերպութեան տարբեր կոմիտէներում»,- նշեց նա:

Հայկ Նահապետեանի խօսքով, տւեալ մտքի տարածումը, սկսեց այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասում էր, որ իրենք պահանջատէր չեն լինելու «Զանգեզուրի միջանցք»-ի համար, եւ այդ ճանապարհը Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքով է կարող գնալ, սակայն, ուսումնասիրելով Օսմանեան կայսրութեան պատմութիւնը, որը սկսել է Քեմալ Աթաթուրքի ժամանակ, ներկայ Թուրքիային կարելի է գնահատել հետեւեալը, այս պահին, Թուրքիայի նախագահ Էրդողանին պայմանագրերը ձեռք չեն տալիս եւ նա կարող է խախտել պայմանագրերը եւ պայմանաւորւածութիւնները:

«Անհրաժեշտութեան դէպքում, այդ երկիրը կարող է դիմել ռազմական ուժի, այսինքը մի կողմից Ադրբեջանի նախագահն է «յետ քայլ» կատարում «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագրից, միւս կողմից, Թուրքիայի նախագահը երկրորդում է Ադրբեջանի նախագահին՝ ասելով, որ համակարծիք է Միջանցքը Իրանի Իսլամական Հանրապետութեան տարածքով գնալուն: Բայց միւս կողմից, թուրքական մամուլում ակնյայտ Հայաստանի դէմ, քարոզչական ֆոնի վրայ հող է նախապատրաստւում, Հայաստանը դիտարկւում է որպէս յարձակման թիրախ, տարբեր պատճառաբանութիւններով, իբր ահաբեկչական կենտրոն է դարձել ՀՀ-ն եւ Սիւնիքի մարզը»,- նշեց փորձագէտը:

Հայկ Նահապետեանի համոզմամբ, Թուրքիան հասկանում է, որ զէնքի ուժով Հայաստանի որեւէ տարածքի օտարումը նշանակում է, որ առնւազն ձեռնոց են նետում Ռուսաստանին, որը ՀՀ-ի հետ ունի կնքած պայմանագիր, եւ կարող է ուժ կիրառել Հայաստանի տարածքները օկուպացրած ցանկացած պետութեան դէմ, եւ որպէսզի այդ քայլը չկատարի Ռուսաստանը, իրենք Հայաստանը փաստօրէն փորձում են դիտարկել նաեւ այլ ճանբարներում:

Ռազմական փորձագէտը կարծում է, որ Թուրքիան ստեր է տարածում, որպէսզի Հայաստանի նկատմամբ ապագայում ռազմական գործողութիւն կատարեն՝ ասելով, որ Հայաստանում իբր աշխատում են «ահաբեկչական խմբաւորումներ»:

Այդ խմբաւորումների դէմ պայքար մղելու նպատակով, յետոյ կը յարձակւեն ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղութեամբ՝ կարծում է Նահապետեանը՝ շեշտելով, որ ի դէպ Թուրքիան դրա փորձը ունի Սիրիայում, այդ երկրի քրդաբնակ շրջաններում, այնպէս, որ մի կողմից ինքը «խաղաղութեան», բարիդրացիականութեան կոչ է կատարում, միւս կողմից քարոզչական հող է նախապատրաստում Հայաստանը որպէս «ահաբեկչական» պետութիւն թիրախաւորելու:

Խօսելով Հայաստանի Հանրապետութեան անելիքների, կարմիր գծերի եւ «խաղաղութեան պայմանագրի» ստորագրման բովանդակութեան մասին, Նահապետեանը նշեց, որ կարմիր գծերի հարցն առաջին անգամ բարձրացրել է Իրանի Իսլամական Հանրապետութեան հոգեւոր առաջնորդը, Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմական ղեկավարութիւնը: Կարմիր գծերը, Հայաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան սահմանների անձեռմխելիութեան հետ կապւած յայտարարութիւններն են:

«Աւելին, երբ Իրանի ղեկավարութիւնը բարձրաձայնում է այդ մասին, ապա շատ նուրբ պահ կայ, ասելով, որ պատմական սահմանների ձեւափոխում թոյլ չի տայ, այսինքն այդ խօսակցութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութիւնը տանում է դէպի՝ 1813 թւական Գիւլիստանի պայմանագիր, երբ Ղարաբաղի խանութիւնը անցել է Ռուսաստանին, եւ 1828 թւական Թուրքմենչայի պայմանագիր, երբ Երեւանի խանութիւնը անցել է Ռուսաստանին: Պատմական սահմաններ ասելով, նկատի ունի ՀՀ-Իրան սահմանը եւ 1828 թւականին Թուրքմենչայի պայմանագրով, երկու պետութիւններն են պատասխանատու այդ սահմանների փոփոխութեան համար եւ աւելին այդ պետութիւնների մէջ ոչ Ադրբեջանն է մտնում ոչ Հայաստանը, մտնում է Իրանի Իսլամական Հանրապետութիւնը եւ Ռուսաստանը: Այսինքն Իրանը մեղմ ասած, ասում է, եթէ այստեղ սահմանների որեւէ փոփոխութիւն պէտք է կատարւի, ապա որոշող երկու պետութիւն կայ սահմանների, պատասխանատու, որոնք իրենց որոշումը կայացրել են 1828 թւականին, այն Ռուսաստանն ու Իրանն են»,- շեշտեց ռազմական փորձագէտը:

Նահապետեանի համոզմամբ, Ռուսաստանը եւ Իրանն աւելի խորքային մօտեցում են ցուցաբերում: Այդ մօտեցումը, գործնականում եղաւ այս տարի սեպտեմբերի 19-ին, երբ Արցախում ադրբեջանական բանակը յարձակւեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի վրայ, այդ նոյն ժամանակ, հանդիպում էին ՌԴ պաշտպանութեան նախարարը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի գլխաւոր շտաբի պետը եւ այնտեղ Շոյգուն շեշտեց եւ մի պահ ուշադրութիւն սեւեռեց, որ գոհ են համագործակցութիւններից, ասելով, որ իրենց համար կարեւոր է նաեւ իրավիճակի ներկայ գնահատականը, Իրանի հիւսիսային երկու հարեւանների Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ:

Նահապետեանի խօսքով, ամենայն հաւանականութեամբ, Ռուսաստանի եւ Իրանի ռազմական ղեկավարները քննում են նաեւ իրողութիւնը, որ այս տարածաշրջանում, թուրքական էքպանցիան, հովանաւորում է մեծ հաշւով, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայէլի շահերը:

Ըստ փորձագէտի՝ Հայաստանի օրւայ իշխանութիւնները վարում են այլ քաղաքականութիւն, որը նրա գնահատմամբ հակասում է Հայաստանի ազգային պետական շահերին, առաւել եւս, որ այն կորուստները, որը ունենում ենք հէնց այդ պատճառով է, որ Ստրասբուրգում եղած նիստի ժամանակ Նիկոլ Փաշինեանը մեղադրեց անուղղակի Ռուսաստանին, Հայաստանում պետական յեղաշրջում կազմակերպելու մէջ: Սա լրջագոյն մեղադրանք է:

Ցաւօք, այդ վարւող քաղաքականութիւնը մեծ վնասներ է կարող բերել Հայաստանին, որովհետեւ թիրախաւորում է նաեւ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, իսկ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր երկիր եւ այդ շղթայի մէջ մեծ վնասներ է կարող բերել Հայաստանին:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

Առնչւող Յօդւածներ

Back to top button