ԽմբագրականՀամայնք

Ծնունդդ շնորհաւոր Վարանդ

Ասում են՝ իւրաքանչիւր առասպել աւարտւում է ֆիզիկական մահով եւ հոգեկան յաղթանակով: Պոէզիան անսահմանափակ առասպելների տարածութիւն է, ուստի հոգեկան յաղթանակներն այստեղ շարունակում են ծնունդ տալ մէկը միւսին:

Եւ հոգեկան այդ յաղթանակների գոյութիւնն է, որ կարող ես զգալ, երբ ծանօթանաս ու մտերմանաս Վարանդի ստեղծած պոէզիայի հետ:

Գրող դառնալու համար Վարանդը մեծ ջանքեր չի գործադրել: Պոէտ լինելն Աթենասի կողմից նրան տրւած շնորհ է, որը նա կատարելապէս իւրացրել եւ իրացրել է, դառնալով առասպելների մեկնութեան վարպետ: Եւ առասպելների մեկնութեան գաղտնիքին տիրապետելն է, որ Պեգասի պէս նրան օժտել է ժամանակի եւ տարածութեան զրահը պատռելու եւ հարթագողի անսահմանութիւնում ճամբորդելու բացառիկ ունակութեամբ:

70-ամեակդ շնորհաւոր Վարա՛նդ: Դու դեռ պարտք ես մեզ: Վստահ եմ գիտես, թէ խօսքն ինչի մասին է: Մարիր պարտքդ, եւ դրանից յետոյ միայն «հաւաքիր բոլոր գրքերդ չմակագրւած ու գնայ հեռու մի ճամբորդութեան», որի մասին երազել ես միշտ:

Իսկ մինչ այդ… ծնունդդ շնորհաւոր, Յակոբի որդի Քիւրքչեան Սուքիաս:

ԽՄԲ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button