Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արայիկ Յարութիւնեանը հրաժարական է տւել

«ԱԼԻՔ»- Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը հրաժարական է տւել:

Այս մասին նա գրառում է կատարել իր ֆէյսբուքեան էջում:

«…Պատերազմում պարտութիւնը եւ դրանից յետոյ երկրում ստեղծւած դժւարութիւններն էականօրէն նւազեցրել են նաեւ իշխանութիւնների, յատկապէս՝ Նախագահի նկատմամբ վստահութիւնը, ինչը լրջագոյնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագայ ընթացքին: Հետեւաբար, պէտք է փոփոխութիւնը սկսել հէնց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետութեան ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետութեան նախագահի պաշտօնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշւի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների եւ լայն հանրութեան հետ: Սա իմ ունեցած տւեալների վերլուծութեան արդիւնքների հիման վրայ կշռադատւած որոշում է՝ կայացւած բացառապէս իմ կողմից»,- գրել է նա:

Նա նշել է նաեւ, որ իր հրամանագրով Արցախի Հանրապետութեան պետական նախարար Գուրգէն Ներսիսեանը ազատւել է զբաղեցրած պաշտօնից եւ պետական նախարար է նշանակւել Անվտանգութեան խորհրդի քարտուղար Սամուէլ Շահրամանեանը, ում տրւել են լայն լիազօրութիւններ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button