Հայաստան - Արցախ

ՔՊ-ն որոշել է զաւթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները

«Հերթը հասաւ «Ապրելու երկիր» կուսակցութիւնից Ալավերդու համայնքապետ ընտրւած Արկադի Թամազեանին», – գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր, ՀՅԴ Տաւուշի Մարզային կոմիտէի ներկայացուցիչ Գառնիկ Դանիէլեանը եւ մանրամասնում․

«Երէկ (նոյեմբերի 30) Ալավերդու համայնքապետարան է ներկայացւել վերջնիս անվստահութիւն յայտնելու վերաբերեալ աւագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան որոշումը:

Յիշեցնեմ, որ ամիսներ առաջ նոյն վարքագիծը դրսեւորւեց ՀՅԴ անդամ, այն ժամանակ Ախուրեանի համայնքապետ Արծրուն Իգիթեանի նկատմամբ։

Ստացւում է, որ այն համայնքապետերը, որոնք իշխող ուժի ներկայացուցիչ չեն, յայտնւում են ՔՊ-ի թիրախում։

Մինչդեռ, քաղաքացիները կատարել են իրենց ընտրութիւնը, եւ նմանատիպ քաղաքական ուղղորդում ունեցող ապօրինի գործընթացները որեւէ իրաւական հիմք չունեն։ Ի՞նչ է սա, եթէ ոչ տեղական ինքնակառավարման մարմինները զաւթելու փորձ։

Ինչքան Հայաստանի Հանրապետութեան անվտանգային միջավայրը, սոցիալ-տնտեսական դրութիւնը վատթարանում է, այնքան իշխող կուսակցութիւնը ուժգնացնում է քաղաքական ճնշումները։

Սա հակաժողովրդական եւ զազրելի գործելաոճ է։ ժամանակակից բռնապետական ռեժիմները հէնց այսպիսին են լինում»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button