Դաշնակցական ԲեմՀայաստան - ԱրցախՀՅԴ Մամուլ

«Դրօշակ»-ի առաջնորդող. Ինչո՞ւ իշխանափոխութիւն տեղի չի ունենում

Ինչո՞ւ Հայաստանում իշխանափոխութիւն տեղի չի ունենում: Պարզ շփումների ընթացքում անգամ իւրաքանչիւր ոք համոզւում է, որ դրա համար գոյութիւն ունի հանրային մեծ պահանջ: Ակնառու է, որ իշխանութեան յետեւից դեռ երէկ գնացողների գերակշիռ հատւածն անգամ խորապէս հիասթափւած է իր ողբերգական ներկայի ու առաւել անհեռանկար ապագայի համար եւ երազում է ստեղծւած կացութեան յաղթահարումը: Այդ դէպքում ինչո՞ւ տեղի չի ունենում հասարակական-քաղաքական այն կենսական բարեշրջումը, որի մասին երազում է երկրի բարոյական, հոգեւոր ու ֆիզիկական արժէքների խորտակման շեմին կանգնած բնակչութեան մեծամասնութիւնը: Արտահերթ իշխանափոխութեան հնարաւորութիւնը կապելով անմիջականօրէն ընդդիմադիր դաշտում գործող ուժերի գործունէութեան հետ՝ շատ մարդիկ մտածում են, թէ այդ հնարաւորութեան չիրացման համար մեղաւոր են հէնց ազգային ուժերը: Աւելին, հանրութեան մի որոշ հատւածը կարծում է, թէ վերջիններս գործակցում են իշխանութեան հետ եւ աշխատում են նրա համար:

Ընդդիմութեան գործունէութիւնից դժգոհ մարդիկ դատում են այսպէս. «Ամէն անգամ, երբ ազգային հիմնահարցերի շուրջ իրավիճակը սրւում է, ընդդիմութիւնը կոչով ժողովրդին դուրս է բերում հրապարակներ, մի քանի օր ցոյցեր ու հանրահաւաքներ է անցկացնում՝ ոչ մի նոր բան չանելով ու չասելով, մինչեւ հիասթափւած ցուցարարների շարքերը սկսում են նոսրանալ, որից յետոյ ընդդիմութիւնը անորոշ խոստումներով մնացածին ճամբում է տուն»: Հասարակական գիտակցութեան մէջ տիրապետող է դառնում այն մտայնութիւնը, որը անցած դարասկզբին գրած համանուն աշխատութեան մէջ Դաշնակցութեան հիմնադիր Քրիստափոր Միքայէլեանն անւանել է «Ամբոխային տրամաբանութիւն»: Ըստ Ք. Միքայէլեանի՝ ամբոխի տրամաբանութիւնը մակերեսային է եւ այն եզրակացութիւնների է յանգում՝ միմեանցից բխեցնելով իրարայաջորդ երեւոյթները, այսինքն՝ եթէ տեղի ունեցած մէկ երեւոյթին անմիջապէս յաջորդում է դրան առնչւող երկրորդ իրադարձութիւնը, ուրեմն երկրորդը ուղղակիօրէն բխում է առաջինից: Այս դատողութիւնը իշխանութեան դէմ պայքարող ուժերի նկատմամբ մարդկանց հիասթափութիւնը յաճախ դարձնում է ոչ պակաս, քան իշխանութեան նկատմամբ եղած դժգոհութիւնը:

Բազմաթիւ անգամներ յուսալքւելով՝ շատերի ներսում խմորւում է հերթական անգամ խաբւելու մտավախութիւնը: Նման մարդիկ դատում են հետեւեալ կերպ. «Դէ, եթէ սրանք էլ նոյնն են, եւ ամէն նորի գալով իրավիճակը նոյնը կամ աւելի վատը պէտք է դառնայ, ինչո՞ւ փոխել, թող գործողները վեր ընկնեն իրենց աթոռներին, քանզի ամենավատ հասկանալին աւելի լաւ է, քան անորոշ վատի հեռանկարը»: Եթէ ուշադիր լինենք իշխանութեան լայն ու բազմազան քարոզչադաշտի նկատմամբ, կը հասկանանք, որ այս մտածողութիւնն ու հոգեվիճակը ամենից շատ ձեռնտու է հէնց իշխանութիւններին, որոնք էլ զարգացնում ու խորացնում են տւեալ մտայնութիւնները, ձեւ են անում, թէ միասին ընդհանուր աշխատանքներ են իրականացնում իրենց քննադատողների հետ, հարցեր են քննարկում, խորհրդարանական հարթակում, բանավիճում են եւ այլն: Ազգային ուժերի հանդէպ թերահաւատութեան պատճառներից է հանրային միջավայրում տեղ գտած այն կարծիքը, թէ վերջիններս շատ թոյլ են, իսկ իշխանութիւնը՝ բազմապատիկ ուժեղ եւ մշտապէս կարողանում է յաղթել մրցակիցներին: Զանգւածների պարզ պատկերացմամբ իրար հետ մրցակցութեան մէջ են ընդդիմադրութեան ողջ բանակը եւ իշխանութեան թիմը՝ ի դէմս իր առաջնորդի, եւ այս մրցակցութեան մէջ մշտապէս մէկ թիմը, իսկ աւելի ճիշտ՝ մէկ անձը կարողանում է յաղթել մնացած բոլորին: Երեւոյթների խորքը թափանցելու դէպքում կարելի է տեսնել, որ իրականում իշխանական թիմը, աւելի ճիշտ՝ նրա առաջնորդը, ըստ էութեան, ուզուրպացրել եւ իր նպատակներին ու իր պաշտպանութեանն է ծառայեցնում ողջ պետական համակարգը՝ խորհրդարան, կառավարութիւն, կենտրոնական եւ տեղական իշխանութիւն, քարոզչամիջոցներ եւ յատկապէս ուժային կառոյցներ, որոնք 24 ժամ ծառայում են «տիրոջը»:

Ուղղակի եւ անուղղակի ձեւով այս իշխանութեանը թեւ ու թիկունք են Հայաստանի ներքին իրավիճակի հարցում շահագրգիռ գրեթէ բոլոր արտաքին ուժերը՝ աչք փակելով ներքին կեանքի կառավարման միանձնեայ եւ բռնապետական մեթոդների, քաղաքական հալածանքների, երկրի հիմնական օրէնքների ոտնահարման ամենօրեայ փաստերի վրայ: Եւ հակառակը, նոյն արտաքին ուժերը բացայայտօրէն գովերգում են իշխող թիմի գործունէութիւնը՝ գնահատելով այն որպէս ժողովրդավարական: Նոյն այդ ուժերը ֆինանսական, քաղաքական-քարոզչական եւ այլ բնոյթի մեծ աջակցութիւն ցոյց տւեցին այս թիմին իշխանութեան համար պայքարի ժամանակ: Իսկ, թէ որտեղից եկած հրահանգներով «թաւշեայ յեղափոխութեան» վճռորոշ օրերին տասնեակ հազարաւոր մարդիկ հեղեղեցին մայրաքաղաքի եւ հանրապետութեան այլ բնակավայրերի փողոցները, իշխանութիւնը հրաշալի գիտի, ինչպէս եւ հրաշալի գիտի, որ նման հրահանգ երբեք չի իջնի ինքնուրոյն եւ ազգակենտրոն քաղաքականութիւն իրականացնող ուժերի համար:

Ազգային ուժերից իշխանափոխութիւն պահանջող հանրութիւնը պէտք է նկատի ունենայ, որ արտաքին ուժերը ոչ միայն չեն աջակցելու, այլեւ ամէն ինչ անելու են ձախողելու համար Հայաստանի ներկայ ղեկավարութեան փոխարինումը ազգային ուժերով: Իսկ արտաքին գործօնի դերակատարութիւնը հիմնական է որեւէ երկրում յեղաշրջում յիշեցնող «յեղափոխութիւնների» պարագայում: Ազգային ուժերին բացառելը եւ խամաճիկների վրայ յենւելը չգրւած օրէնք է որեւէ պետութեան վրայ ազդեցութիւն ունեցող կամ դրան ձգտող ուժերի համար: Նրանց համար անցանկալի է այնպիսի ուժերի իշխանութեան գալու հնարաւորութիւնը, որոնց ազգանպաստ ու ինքնուրոյն քաղաքականութիւնը կարող է հակասել իրենց ծրագրերին: Անցնող տարիներին արտաքին ուժերը բազմիցս դրսեւորել են այդ վերաբերմունքը՝ իշխանութեանը վստահեցնելով, որ գերադասում են «իրենց հետ աշխատել»: Եւ, ինչպէս այլ պարագաներում, իր արատը վերագրելով ընդդիմութեանը՝ իշխանութեան հակաքարոզչութեան հիմնական ուղղութիւններից մէկն այն է, թէ ընդդիմութեան յետեւում արտաքին ուժեր են կանգնած: Քաղաքական խամաճիկները նոյն մեղքի մէջ մեղադրում են նրանց, ովքեր իրենց ողջ կենսագրութեան ընթացքում ծառայել են հայ ժողովրդին ու հայոց պետականութեանը՝ անգամ այն պարագաներում, երբ հայ ժողովրդի որոշակի հատւածներ մոլորւած են եղել քաղաքական սպառնալիքների, նախընտրութիւնների լաբիրինթոսում: Արտաքին աջակցութիւնների պարագայում ընդդիմութիւնն այսօր նախեւառաջ պէտք է ձեռքի տակ ունենար շօշափելի նիւթական հնարաւորութիւններ, ինչը լայնածաւալ եւ երկարատեւ պայքար կազմակերպելու գլխաւոր գրաւականներից մէկն է:

Ներքաղաքական իրողութիւններին քիչ թէ շատ իրազեկ մարդկանց համար ակնյայտ է, որ ազգային ուժերը չունեն նման հնարաւորութիւններ, նրա պահանջներն ու բողոքի գործողութիւնները արձագանգ չեն գտնում ոչ մի օտարերկրեայ պետական համակարգի կողմից: Հայաստանի աւտորիտար համակարգն այս ընթացքում արտաքին քննադատութեան եւ ճնշման չի ենթարկւում, իսկ թէ ինչպիսի խորհրդատուներ են կուլիսների յետեւում աշխատում իշխանութեան համար, ինչպիսի քարոզչութիւն եւ հակաքարոզչութիւն են նրանք իրականացնում հայկական քարոզչադաշտում, մնում է անտեսանելի: Կարելի է, փոխարէնը, քիչ փորփրել յիշողութիւնը եւ մտաբերել, թէ ինչ էր տեղի ունենում օտար հասարակական կազմակերպութիւնների ցանցում վարժեցւած երիտասարդ «յեղափոխականներին» իշխանութեան բարձունքներ հրելու ժամանակ: Այդ ամէնը, սակայն, ասում ենք՝ բնաւ ոչ ցաւալով ազգային ուժերի համար, որովհետեւ ազգայինը հէնց նրանով է ազգային, որ ազգակենտրոն է ու ինքնուրոյն ու երբեք չի յայտնւում կախումների սարդոստայնում, ինչը կարող է թէ՛ նրա եւ թէ՛ հայրենիքի համար ճակատագրական հետեւանքներ ունենալ: Մի բան, ինչի ականատեսն ենք ներկայում։ Ի վերջոյ, ինչպէս քաղաքական, նոյնպէս եւ բարոյական դաշտում (որոնք սերտօրէն շաղկապւած են իրար) դժւարը մէկ անգամ փչանալն է, մանաւանդ որ այս կորուստն անվերականգնելի է:

Հայրենասէր, պայքարունակ հայ մարդու համար ամենաանըմբռնելի երեւոյթն այն է, թէ ինչպէս կարող է իր ազգակիցն ու բարեկամը ձայն տալ կամ նոյնիսկ հանդուրժել այսօրւայ ապազգային իշխանութեանը՝ դաւաճան առաջնորդով հանդերձ: Գլխաւոր զէնքը, որով այդ ղեկավարութիւնը կարողացել է ծնկի բերել եւ իր կամքին ենթարկել, հայութեան մի զգալի հատւածի վախն է: 2020 թւականի ծրագրւած պարտութիւնից յետոյ ժողովրդի հաւանական ըմբոստացումը խեղդող զէնքը եղաւ իշխանութեան կողմից վախի ներշնչումը ժողովրդին: Այդ վախի զգացումն է ադրբեջանական զօրքի հարեւանութեամբ ապրող հայ մարդկանց ստիպում կրկին ձայն տալ գործող իշխանութեանը: Նրանց վախերի հիմքում արմատացած է իշխանութիւնների մոգոնած այն քարոզչական թէզը, թէ իշխանափոխութեան դէպքում ազգային ուժերը երկիրը կանգնեցնելու են պատերազմի առաջ: Իրականում հէնց իշխանութեան երկչոտութիւնը, երկիրը առաջւայ պէս պաշտպանունակ դարձնելու անկարողութիւնն է յանդգնութիւն ներշնչում հակառակորդին՝ բորբոքելով ուժի ճանապարհով Հայաստանին անվերջանալի զիջումներ պարտադրելու գայթակղութիւնը: Ուժային կառոյցներով սեփական անձը շրջապատած, ամբողջովին արտաքին ուժերին ապաւինող իշխանութիւնը չաւարտւած պատերազմի մէջ գտնւող ժողովրդի նկատմամբ կատարել է ամենաստոր բանը՝ ազգային ոգին բարձրացնելու, այդ ոգով երկրի վաղւայ օրը կանխորոշելու փոխարէն՝ ներարկել է վերջնիս թշնամու անյաղթելի լինելու զգացողութիւնը:

Վախի զգացումը երկրի ղեկավարի գլխաւոր զէնքն է, որին ապաւինելով եւ պատերազմի սպառնալիքը շահարկելով՝ նա առաջիկայում պէտք է փորձի լուծել Սահմանադրութեան փոփոխութեան եւ նոյնիսկ Հայաստանի այսօրւայ հանրապետութիւնը փաստացի տապալելու ծրագիրը: Վախի այս հիմնական զէնքով է, որ իշխանութիւնը փորձում է սեպ խրել ազգային ուժերի եւ ժողովրդի միջեւ: Միւս կողմից՝ իհարկէ, իշխանութիւնը միշտ անում է այն, ինչ ցանկանում է անել եւ ոչ թէ մտածում է մրցակիցների համար իրեն յաղթելու նպաստաւոր պայմաններ ստեղծելու մասին: Եթէ ազգային ուժերի ցայսօր իրականացրած գործունէութիւնը չի տւել ակնկալւող արդիւնքը, ուրեմն պէտք է մտածել այն վերանայելու մասին: Մեզանում մարդկանց յաւակնութիւններն ու ակնկալիքները յաճախ չեն համապատասխանում իրար, ազգային մեծ ու փոքր ուժերը իրենց գործունէութեան սլաքները պէտք է ուղղեն ոչ թէ ներս, այլ միայն դէպի դուրս, միմիայն դէպի ապազգային, կործանարար ռեժիմից երկիրն ազատագրելու նպատակը: Այս գերնպատակն է, որ պէտք է միաւորի բոլորին՝ վստահութեան եւ գործի կարեւորութեան գաղափարը տարածելով դէպի դուրս, դէպի հանրութեան լայն զանգւածներն ու տարբեր հատւածները:

Իհարկէ, ամբողջ ժողովուրդը յեղափոխութեան մասնակից չի կարող դառնալ։ Պայքարը տարածելու ու խորացնելու համար անհրաժեշտ է հրապարակ դուրս գալ՝ ունենալով երկարատեւ գործունէութեան ճանապարհային քարտէզ՝ քայլ-քայլ գործողութիւնների մանրակրկիտ ծրագրով, այլապէս չպէտք է հերթական անգամ փորձութեան ենթարկել մարդկանց հաւատն ու համբերութիւնը: Երբ չկայ գործողութիւն, փակ են լինում բոլոր դռները, իսկ երբ պայքարը ծաւալւում է, ի յայտ են գալիս առաջ գնալու ուղիներ եւ ճեղքեր: Պայքարի անհրաժեշտութիւնն ու հրատապութիւնը թելադրւած են երկիրը կործանման տանող իշխանութիւնների հետեւողական քայլերով: Նիկոլ Փաշինեանն այսօր վստահ է, որ ներքին ընդդիմադրութիւնն իր համար վճռական խոչընդոտ չէ: Նա կատարում է արտաքին ուժերի, առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանցի թշնամիների բոլոր պահանջները, միայն թէ մնայ իշխանութեան ղեկին. իշխանութիւն կորցնելը նրա համար վերջ է նշանակում: Նիկոլ Փաշինեանը իշխանութեան է հասել՝ պայքարելով աւելի քան 10 տարի: Մենք 10 տարի ժամանակ չունենք, ինչպէս եւ ժամանակ չունենք սպասելու: Պայքարն այլընտրանք չունի, չպայքարելը՝ արդարացում:

«Դրօշակ» թիւ 2, 2024 թ.

1076

«Դրօշակ»-ի առաջնորդող.

Ինչո՞ւ իշխանափոխութիւն տեղի չի ունենում

Առնչւող Յօդւածներ

Back to top button