ՀՅԴ Մամուլ

Լոյս է տեսել ՀՅԴ պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023 թ․ 11-րդ համարը

Համացանցի վրայ այսօրւանից ներկայացւող «Դրօշակ» պարբերականի նոր համարը ունի թեմատիկ բնոյթ՝ այն ամբողջովին նւիրւած է Սփիւռքի հիմնահարցերին, վերակազմակերպման եւ զարգացման խնդիրներին, ինչպէս եւ Հայրենիք-Սփիւռք փոխյարաբերութիւններին, ընդհանուր ռազմավարութեանն ու նպատակներին։ Յօդւածների հեղինակները, լինելով Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքի տարբեր համայնքներից, կլոր սեղանի շրջանակում տեսակէտներ են յայտնում առաջադրւած հարցերի վերաբերեալ, կարծիքներ են ներկայացնում այլ հեղինակների տեսակէտների շուրջ:

Կլոր սեղանի ձեւաչաձով այս քննարկումը տեղի է ունեցել որոշակի ժամանակահատւածում եւ սկիզբ է առել այն ժամանակ, երբ դեռ տեղի չէր ունեցել Արցախ օկուպացման եւ հայաթափման ցեղասպանական գործողութիւնը։ Համարի լոյս ընծայումից առաջ խմբագրակազմը անդրադարձել է այս իրողութեանը եւ որոշել է եղած յօդւածները լոյս ընծայել այնպէս ինչպէս կան, երբ մասնաւորապէս, հրապարակւած նիւթերում, բնականօրէն, բացակայում են մեծ ողբերգութիւնն արձագանգները:

Ձեռնամուխ լինելով այս նախաձեռնութեանը պաշտօնաթերթի խմբագրակազմը նկատի ունեցաւ կուտակւած հիմնահարցերը եւ ակնկալում է, որ սկսելով այս համազգային նշանակութեան խօսակցութիւնը կարող է խթանել վերջինիս ծաւալմանը եւ արդիւնաւէտ լուծումների որոնմանը։ Տարբեր մայրցամաքներ ու երկրներ ներկայացնող յօդւածների հեղինակները կուսակցական եւ ոչ կուսակցական մտաւորականներ են, մտորումներով կիսւում է նաեւ հոգեւոր դասի ներկայացուցիչը։ Բոլոր այս յարգարժան անհատները հնարաւորութիւն են ունեցել ազատօրէն ներկայացնելու իրենց գնահատականներն ու տեսակէտները։ «Դրօշակ»-ի խմբագրակազմը ակնկալում է, որ սկսւած խօսակցութիւնը կունենայ շարունակութիւն՝ ներգրաւելով հայրենի եւ սփիւռքահայ այլ անւանի մտաւորականների ու գործիչների, որոնց տեսակէտների համար առաջիկայում եւս պաշտօնաթերթը սիրով կը տրամադրի իր ամբիոնը:

«Դրօշակ»-ի 2023թ. 11-րդ համարը համացանցում կարող էք գտնել droshak.am հասցէի ներքոյ:

«Դրօշակ» թիւ 11, 2023 թ.

Առնչւող Յօդւածներ

Back to top button