Հայ Դատ

ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՇԻՐՄԱՔԱՐ ՉԼՌՈՂ ՅՈՒՇԱՐՁԱՆ Է

Տեղահանւած ազգերն ու ժողովուրդները նոր բնակավայրերում ինքնահաստատւում են, երբ գերեզման են ունենում: Սա նոր գիւտ չէ իհարկէ:  Նոյն կերպ էլ գերեզմանը կեանքի պատմութեան վերջը չէ, այն ժամանակի մէջ կանգ առած պատմութիւն է, գալիս է քեզ հետ՝ այլ տարածութիւնների մասին յիշեցնելով: Տարածութիւն, որից հեռանալ չես կարող, քանի որ հէնց նրա թելերով է հիւսւած  յիշողութիւնդ…

Սրանից դար ու քառորդ տարիներ առաջ, երբ Հայոց Ցեղասպանութիւնից մազապուրծ վերապարածները, ապաստան գտնելու համար, որպէս առաւել հարազատ վայր գտան Իրանը, այս երկրում հաստատւելուն պէս իրենց հետ բերեցին նաեւ արեւմուտքի համ ու հոտ ունեցող մշակոյթ ու կենսակերպը: Սա, յատկապէս, քաղաքակրթութեան պատմութեան զարգացման առումներով անվիճարկելի փաստ է նաեւ:

Թերթիս այս համարով փորձ է արւել Թեհրանի Դուլաբի եւ Նոր Բուրաստան գերեզմանատներում ամփոփւած ու ժամանակն իրենց մահով վերաիմաստաւորած շիրմաքարերից մի քանիսը ներկայացնել, որոնք այդ արհաւիրքը վերապրած միւս «կենդանի զոհերի» պէս, նոյնիսկ մահից յետոյ, ամուր կանգնած են ազգի թիկունքին:

Այս տապանաքարերի դիմանկարները նոյնպէս իւրայատուկ պատմութիւն են ներկայացնում։ Այդ օրերին դիմանկար ունենալը թանկ հաճոյք էր։

Ոլորտի փորձագէտների կարծիքով լուսանկարների մի մասն արւել է իրանահայ անւանի լուսանկարիչ Անտուան ​​Սեւրոգինի ձեռամբ։ Հետաքրքիրն այն է, որ շիրմաքարերի վրայ տեղադրւած լուսանկարները եւս կարող են ոչ պակաս կարեւոր արժէք ներկայացնել, ինչպէս ինքը տապանաքարով ամրագրւած պատմութեան դէպքում է։

Լուսանկարներն արւել են 2024 թւականի ապրիլ ամսւայ ընթացքում:

Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button