Այլ

COVID-19 համավարակը յանգեցրել է ԱՄՆ տարեց բնակիչների սոցիալական մեկուսացմանը

COVID-19 համավարակի պատճառով սահմանւած կարանտինի հետեւանքով ամերիկացի բազմաթիւ թոշակառուներ յայտնւել էին սոցիալական մեկուսացման մէջ։

Նոր ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ նրանցից շատերը դեռեւս լիովին չեն վերադարձել հասարակութիւն։

Այս աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Wellbeing, Space and Society ամսագրում։

Հետազօտողները պարզել են, որ տարեցների կէսից ավելին դեռ աւելի շատ ժամանակ է անցկացնում տանը եւ աւելի քիչ է շփւում, չնայած նրան, որ համավարակն անցել է:

Արդիւնքները ցոյց են տւել, որ վարակւելու վախը եւ մարդկանց միջեւ աճող թշնամական փոխյարաբերութիւնների մտահոգութիւնը տարեց մարդկանց սոցիալական կեանքից հրաժարւելու հիմնական պատճառներն են:

Հետազօտութիւնն անցկացնելու համար մասնագէտները հարցեր են տւել  55 տարեկանից բարձր գրեթէ 7000 մարդու՝ ԱՄՆ բոլոր 50 նահանգներից:

Հետազօտութեան մասնակիցների մօտ 60%-ն ասել է, որ համավարակից յետոյ իրենք աւելի շատ ժամանակ են անցկացնում տանը:

Միեւնոյն ժամանակ, ըստ հարցման, հարցւածների 75%-ը նշել է, որ սկսել է աւելի հազւադէպ ճաշել դրսում, իսկ 62%-ը՝ այցելել  մշակութային եւ գեղարւեստական հաստատութիւններ: Հարցւածների կէսից աւելին ասել է, որ յաճախում է եկեղեցի կամ մարզադահլիճ աւելի հազւադէպ, քան մինչ համավարակը:

Հետազօտութեան հեղինակների կարծիքով, այս միտումը կարող է նոյնիսկ խորացնել հասարակութեան աճող բեւեռացումը։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button