Այլ

Բժիշկը նշել է՝ ինչպէս կարելի է խուսափել շաքարի քաղցկեղածին ազդեցութիւնից

Շաքարի չարաշահումը, յատկապէս, եթէ դա յանգեցնում է քաշի աւելացման, կարող է բարձրացնել քաղցկեղի զարգացման հաւանականութիւնը, սակայն ակտիւ կենսակերպը կարող է մեղմել այդ վնասը։ Այս մասին FederalPress-ի հետ զրոյցում յայտնել է ուռուցքաբան-գինեկոլոգ Եկատերինա Տիմոֆէեւան։

Ապացուցւած է, որ այս մթերքի չարաշահումը մեծացնում է դեպրեսիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, սրտանօթային հիւանդութիւնների եւ ճարպակալման վտանգը: Բացի այդ, շաքարը նաեւ անուղղակիօրէն մեծացնում է քաղցկեղի մի քանի տեսակի զարգացման վտանգը։ Սա է պատճառը, որ կանոնաւոր քաղցր ըմպելիքներ օգտագործող եւ աւելորդ քաշ ունեցող մարդիկանց մօտ աւելի քան 50%-ով բարձր է լինում քաղցկեղի որոշ տեսակների ռիսկը:

Մասնագէտի խօսքով՝ այն մարդիկ, ովքեր չարաշահում են քաղցրաւէնիքն ու միաժամանակ նորմայից շատ կալորիա են օգտագործում եւ վարում նստակեաց կենսակերպ պէտք է շատ աւելի զգուշ լինեն, քանի որ նման կենսակերպը կարող է յանգեցնել ճարպակալման, որն էլ քրոնիկ բորբոքման ու թթւայնացնող սթրեսի հիմնական ռիսկային գործօններից է։

«Մէկ գդալ շաքարաւազից վախենալ պէտք չէ, պէտք է վախենալ ճարպակալումից։ Այսինքն՝ եթէ առաւօտեան նուշով համեղ կրուասան էք կերել, բայց միաժամանակ ակտիւ կենսակերպ էք վարում եւ կալորիաների աւելցուկ չունէք, ապա պէտք չէ վախենալ շաքարից»,- եզրափակել է բժիշկը։

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button