ՄիջազգայինՔաղաքական

Եմէնի ԶՈՒ-ը հրթիռակոծել են ԱՄՆ ռազմածովային ուժերի բեռնատար նաւը

«ԱԼԻՔ» – Եմէնի ԶՈՒ-ը Ադէնի ծոցում հրթիռակոծել են ԱՄՆ ռազմածովային ուժերի Ocean Jazz բեռնատար նաւը։ Այս մասին, ըստ «Թասնիմ»-ի յայտարարել է Եմէնի ԶՈՒ խօսնակ Եահեա Սարիան:

«Եմէնի զինւած ուժերը շարունակում են պատասխանել մեր երկրի դէմ ամերիկեան կամ բրիտանական ցանկացած ագրեսիայի՝ հարւածներ հասցնելով Կարմիր եւ Արաբական ծովերում սպառնալիքի բոլոր աղբիւրներին»,- յայտարարել է նա:

Նշենք, որ սա վերջին օրերին տարածաշրջանում ամերիկեան նաւերի վրայ առաջին յարձակումը չէ։ Յարձակումները տեղի են ունենում Եմէնում ԱՄՆ-ի հարւածների ֆոնին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button