ՄիջազգայինՔաղաքական

Իրանական փորձագիտական շրջանակներ. «Բաքուն յաւակնում է դառնալ ««Մոնաֆեղին»-ի նոր որջը»

Ալբանիան ու Ադրբեջանը վիզաների ռեժիմի չեղարկման մասին յայտարարութիւն են տարածել

«ԱԼԻՔ» – Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման շաբաթ, պաշտօնական այցով ժամանել էր Բաքու:

 Այցի ընթացքում կողմերը համաձայնւել են չեղարկել վիզաների ռեժիմը։

 Այցի կարեւորութիւնը Բաքւի հարեւան երկրների համար կայանում է նրանում, որ Իրանի ժողովրդի երդւեալ թշնամի՝ «Մոնաֆեղին» ահաբեկչական յանցախումբը հնարաւորութիւն կը ստանայ անարգել մուտք գործել տարածաշրջան:

Բաքւի այս քայլը նաեւ իրանական փորձագիտական շրջանակների ուշադրութեանն է արժանացել, որոնց կարծիքով Տիրանայի «Աշրաֆ 3» անւամբ ճանաչւած ճամբարը կարող է անաղմուկ տեղափոխւել տարածաշրջան, նոյնիսկ հաստատւել Արցախի գրաւեալ տարածքներում:

Յիշեցնենք, որ «Մոնաֆեղին» կազմակերպութեան ներկայիս շտաբը գտնւում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի մերձակայքում, որից առգրաււած համակարգչային սերւերներից պարզ էր դարձել, որ 44-օրեայի պատերազմի ընթացքում պանթուրքիստական քարոզչամեքենայի գործակալները ղեկավարւում կամ ուղղորդւում էին հէնց Տիրանայից: Սերւերները Թեհրան էին տեղափոխւել Իրանի բանեցրած ճնշումների արդիւնքում:

Ալբանիայի ԱԳ նախարարի Բաքու կատարած այցի ընթացքում երկու երկրները յայտարարել են քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցութեան սերտացման, ինչպէս նաեւ կողմերի միջեւ վիզաների չեղարկման մասին։

Նոյն կապակցութեամբ, ռազմական հարցերով փորձագէտ Քարիմ Ջաֆարին գրառում հրապարակելով նշել է, որ Ալբանիան «Մոնաֆեղին»-ի բազան է, իսկ դրանով այդ ահաբեկչական վոհմակը հնարաւորութիւն է ստանում անարգել տեղափոխւել Բաքու՝ նպաստելու Ալիեւների հակաիրանական դաւադրութիւններին:

Փորձագէտը սուր քննադատութեան ենթարկելով իրանական կողմի լռութիւնը, յիշեցրել է, որ Բաքուն՝ երկրի ազգային շահերի մասին ոչ մի ընկալում չունեցող փահլաւիների ոտքը Կովկաս բացելուց յետոյ, արդէն անցել է յաջորդ քայլին, եւ փորձում է Արաքսից այն կողմ՝ Սադդամի տականքների («Մոնաֆեղին») առկայութեան համար ճանապարհ հարթել:

Այսպիսով, բացի Իսրայէլի որջ լինելուց, Բաքուն կը դառնայ նաեւ «Մոնաֆեղին»-ի թափթփուկների որջը՝ Իրանի դէմ հիւսւող բոլոր դաւադրութիւնները կազմակերպելու համար:

Առնչւող Յօդւածներ

Back to top button