ՄիջազգայինՔաղաքական

Ռուս փորձագէտ. «Արեւմուտքը հետաքրքրւած է Հայաստանով՝ որպէս Ռուսաստանին նեարդայնացնող գործիք»

Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի Եւրոպական ուսումնասիրութիւնների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկօն եւս անդրադարձել է Մեծ Բրիտանիայի զինւած ուժերի նախարար Ջէյմս Հիպիի յայտարարութեանը, թէ Լոնդոնը «կաշխատի եւրաատլանտեան դաշնակիցների հետ՝ աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դէպքում»։

Նա կարծիք է յայտնել, որ այսպիով Արեւմուտքն ուզում է Հայաստանին ներքաշել եւրոպական կառոյցների մէջ:

«Այդ մտայղացումը դեռ կար, երբ Փաշինեանին իշխանութեան էին բերում։ Հէնց դա է երեւի պատճառը, որ նրա ձեռնարկած քայլերն ուղղւած են Հայաստանի մեկուսացմանը։ Թէեւ դա հակասում է պատմական աւանդոյթին, բնակչութեան շահերին եւ ողջախոհութեանը։ Արեւմուտքը հետաքրքրւած է Հայաստանով՝ որպէս Ռուսաստանին նեարդայնացնող գործիք։

Այս առումով նրանք ինչ-որ մէկին յանձնարարում են բարձրաձայնել իրենց ռազմավարութիւնը, այս դէպքում ՝ Մեծ Բրիտանիային։ Հաշւի առնելով այն, որ Երեւանը դիտարկում է ԵՄ-ին անդամակցելու հնարաւորութիւնը, այդ ամէնը կարծես միասնական ծրագրի տարրեր լինեն»,- ռուսական RT-ի հետ զրոյցում ասել է փորձագէտը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button