Հայաստան - ԱրցախՔաղաքական

Իրանցի փորձագէտի անդրադարձը՝ Երեւան-Մոսկւա յարաբերութիւնների երեքամեայ անջրպետին

«ԱԼԻՔ»- Սէյէդ Նիմա Մուսաւին իր փադկաստային հրապարակումների շարանում անդրադարձել է Կովկասի զարգացումներից ազդւած Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների կուլիսներին:

Փորձագէտն իր «Ռադիօ-Մոֆասեր» (ռադիօ մեկնաբան) «Տելեգրամ»-եան ալիքում գրառում տեղադրելով հակիրճ կերպով ներկայացրել է Բաքւին մօտեցող Մոսկւայի հայեացքները՝ այն պայմանաւորելով ռուս-ուկրաինական հակամարտութեան ենթատեքստով:

 «Ռադիօ-Մոֆասեր»-  ուսումնասիրութիւնների ոլորտը միջազգային քաղաքականութիւնն է, մասնաւորապէս Արեւմտեան Ասիան, ինչպէս նաեւ իրանական աշխարհի քաղաքական զարգացումները՝ սոցիոլոգիայի տեսանկիւնից:

Փորձագէտն իր գրառման մէջ նշել է. «Չնայած, որ Հայոց Բանակի զգալի հատւածը համարւում է  ռուսամէտ, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի կարեւորագոյն դաշնակիցը Կովկասում, սակայն Ռուսաստանը վերջին երեք տարիներին Հայաստանի հետ չի պահպանել դաշնակից երկրի ջերմութիւնը,  ինչը պէտք է քննարկել մի  քանի տարբեր ասպեկտներից.

  1. Ռուսաստանը նախեւառաջ զիջումներ է առաջարկում Թուրքիային, որպէսզի այդ երկիրը չմիանայ Կիեւի բլոկին։ Նոյնով էր պայմանաւորւած Թուրքիայի՝ առանց խնդիրների Արեւմտեան Ասիայի գազային բեւեռի, կամ աշխարհում հացահատիկի արտահանման բեւեռի վերածւելը։ Սա այն դէպքում, որ եթէ նախագահական ընտրութիւններում (Թուրքիայի) Էրդողանին յաղթած լինէր ընդդիմադիր թեկնածուն, ապա Թուրքիան աւելի համահունչ դիրքորոշում կը որդեգրէր՝ Ուկրաինային համընթաց:
  2. Նկատի ունենալով, որ ներկայումս Բաքուն եւ Աբու Դաբին համարւում են հակառուսական պատժամիջոցները շրջանցելու կարեւորագոյն դարպասները, առաւել հասկանալի է դառնում ռուս օլիգարխների ներկայութիւնը Բաքւում։ Իհարկէ, ռուս օլիգարխների այսօրինակ ներկայութիւնը Բաքւում վերադառնում է դեռեւս Իլհամ Ալիեւի պաշտօնավարման սկզբնական շրջանին, որոնցից մի քանիսը, ինչպիսին Ֆարհադ Ախմեդովն է, Ալիեւի հիմնական հովանաւորների ցուցակում են:
  3. Երեւանի շրջադարձը դէպի Արեւմուտք ստիպեց Պուտինին Փաշինեանի օրօք իրականացնել Կազանի բանակցութիւնների նախագիծը, որը նախատեսւում է հայկական ուժերի դուրսբերում՝ Ղարաբաղից։ Լուծում, որը միանշանակ խնդիրներ կառաջացնի Փաշինեանի քաղաքական ապագայի համար: 2020-ից մինչեւ 2023 թւականները Փաշինեանը փորձեց ուղղել Կրեմլի հետ, յարաբերութիւնների մէջքը, ինչը անյաջող փորձ էր, եւ վերջերս յանգեցրեց Ռուսաստանի հասցէին ուղղւած Փաշինեանի հրապարակաւ կոշտ քննադատութիւններին:
  4. Վերջին գործօնը, որը փաստացի կերպով ամենակարեւորն է, քան վերը նշւած երեքը, դա Եւրոպային զիջած Ռուսաստանի աւանսներն են: Մազանդարան ծովի (Կասպից ծով) գազի էժան փոխանցումը դէպի Եւրոպա, որը գտնւում է բրիտանական BP ընկերութեան տիրոյթում, եւ կարելի է մեկնաբանել որպէս Ռուսաստանի իւղոտ զիջումը Եւրոպային՝ Ուկրաինայի խնդրի դիմաց։ Սրա միւս իմաստը՝ ուկրաինական խնդրի եւ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցութեան ռիսկը չէզոքացնելու դիմաց Ռուսաստանը փորձում է «Զանգեզուրի միջանցք»-ով կասպիական գազի դիւրին հասանելիութիւնը ապահովել որպէս փոխզիջում»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button