Հայաստան - Արցախ

Գեղամ Մանուկեան. «Քանի հազար մարդ էր Նիկոլից յետոյ Հայրենիք պատրաստւում վերադառնա՞լ»

Այս երկու օրը ՀՀ Ազգային ժողովում ամենաշատ քննարկւած հարցն օրէնսդրական մի նախաձեռնութիւն էր, որ վերաբերում էր 27 տարին լրացած, ՀՀ Զինւած ուժերում ծառայութիւնից խուսափած Հայաստանի քաղաքացիներին քրէական պատասխանատւութիւնից ազատելու հարցին։ Տեւական բանավէճից յետոյ այն ի վերջոյ ու ցաւօք սրտի ընդունւեց։ Այս մասին «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

«Ասեմ աւելին՝ իշխանական մի քանի պատգամաւոր, որ արմատապէս դէմ էր այդ նախաձեռնութեանը, գլխիկոր կողմ քւէարկեցին։ Իշխանականներից էլ որոշները կամ հեռացան դահլիճից, որ չքւէարկէին, կամ էլ չմասնակցեցին քւէարկութեանը։

Բայց հիմա արձանագրեմ, թէ ինչ որոշեց Նիկոլի խորհրդարանական մեծամասնութիւնը։

Արտասահմանում ապրող մեր հայրենակիցները, որոնց նկատմամբ արդէն կայ քրէական հետապնդում, 27 տարին լրանալուց յետոյ հայրենիք վերադառնալու դէպքում, ծառայութիւնից ազատւելու համար պէտք է վճարեն աստղաբաշխական գումար՝ շուրջ 40 հազար դոլար (Ասում էին քաղաքացին տուգանքի մատերիալ չէ…):

Սփիւռքով հայրենիքը շէնացնելու խոստում տւողներն այսօր որոշեցին, որ Հայաստանի Հանրապետւթեան քաղաքացի դառնալ ցանկացող մինչեւ 37 տարեկան ամէն մի քաղաքացի պէտք է վճարի 2.5 միլիոն դրամ, որ նրան չտանեն բանակ։

Քանի հազար մարդ էր Նիկոլից յետոյ Հայրենիք պատրաստւում վերադառնա՞լ»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button