Հայաստան - Արցախ

Ձիւնիկ Աղաջանեան. «Սահմանադրութեան փոփոխութիւնն Ադրբեջանի հերթական պահանջն է, իսկ Արեւմուտքը ամէն կերպ ճնշելու է այս իշխանութիւններին»

«Խօսք է գնում Սահմանադրութեան փոփոխութեան մասին եւ կառավարութեան ղեկին նստած անձը չի թաքցնում, որ պատրաստւում է հրաժարւել Անկախութեան Հռչակագրի յղումներից, իսկ դա հաւասարազօր է Հայաստանի Երրորդ Հանրապետութեան մահւան վկայականը ստորագրելուն»: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց արտակարգ եւ լիազօր դեսպան Ձիւնիկ Աղաջանեանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի՝ նախօրէին Հայաստանի Հանրային ռադիոյին տւած հարցազրոյցին:

«Այն թէզերը որ փորձում են հանրութեանը ներկայացնել եւ դա արդարացնել, բացարձակապէս իրականութեան հետ կապ չունեն, Սահմանադրութիւնը երկրի անվտանգութիւնը չի ապահովում, Սահմանադրութիւնը սահմանում է այն շրջանակները, որով կարգաւորւում եւ կազմաւորւում են ներպետական յարաբերութիւնները՝ տարբեր կառոյցների, հասարակութեան եւ պետութեան իրաւունքների շրջանակները: Պետութիւնը ամրանում է, երբ հետեւում է այդ Սահմանադրութեան դրոյթներին, ոչ թէ իր ցանկութիւնների եւ օտարի թելադրանքով եւ քմահաճոյքները բաւարերելու նպատակով ձեռքի թաշկինակի նման փորձում դա փոխել՝ արդարացնելով իր պարտւողական եւ յանձնւողական մօտեցումները»,- ասաց Աղաջանեանը:

Հարցին, թէ Նիկոլ Փաշինեանը իրավիճակը նմանեցնում է ցլի եւ կարմիր շորով նրա առաջ կանգնելու հետ, արդեօք իրավիճկն այդպիսի՞ն է, դիւանագէտն արձագանգեց. «Ինչ վերաբերում է այդ խորհրդանշական պատմութեանը, որը փորձ արւեց ներակայցնել մեր հանրութեանը, որ անելանելի իրավիճակ է, կարող եմ ասել, որ գիտութիւնը ապացուցել է ցուլերը գոյների նկատամբ զգայունութիւն չունեն, նման կենդանիների հետ յարաբերւելիս երկու մօտեցում կայ՝ կամ դու որպէս զոհ ես մօտենում, որը ըստ տրամաբանութեան նրա գերակայութիւնն է ընդգծում, կամ որպէս ցլամարտիկ: Ճիշտ վարւելու դէպքում ցլամարտիկը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ իր ասած ճանապարհի երկու կողմերում կանգնած ցլերը իրենք իրար հարւածելով իրենք իրար վնասազերծեն: Իսկ ցլամարտիկը հանգիստ կարողանայ մէջներով անցնել, բայց դրա համար պէտք է ունենալ մի քանի նպատակ՝ բացառապէս սեփական ազգի եւ պետութեան շահերով առաջնորդւել, ոչ թէ դրանք նետել քո թշնամու ոտեքերի տակ եւ թոյլ տալ, որ նա իր կեղտոտ ոտքերով տրորի եւ փորձի ստրկութեան մատնել քո ժողովրդին եւ երկորդը պէտք է փորձել ամէն կերպ օգտագործել դիւանագիտական եւ այլ հմտութիւնները որպէսզի կարողանաս այս բարդ իրավիճակում ճիշտ որոշումներով թոյլ չտալ քո ազգին ու պետութեանը վնասել: Իսկ մենք նման մօտեցում չենք տեսնում այդ անձի կողմից»:

Թէ ի՞նչ արձագանգ պէտք է ակնկալել Արեւմուտքից, քանի որ Ալիեւը բացայայտ խօսում է Հայաստանի Սահմանադրութեան փոփոխութեան մասին, իսկ Արեւմուտքը մի քանի անգամ յայտարարել է, որ թոյլ չի տայ ՀՀ ինքիշխանութեան դէմ որեւէ ոտնձգութիւն հարցին, Ձիւնիկ Աղաջանեանը պատասխանեց. «Արեւմուտքը ոչ միայն չի արձագանգի, այլ իր տարբեր գործակալների միջոցով փորձելու է ճնշում գորածդրել այս իշխանութիւնների վրայ, որպէսզի նրանք բաւարարեն Ադրբեջանի պահանջները խաղաղութեան փաստաթղթի բանակցային գործըթացի փաստական տապալումը չարձանագրելու համար: Սա ընդամէնը հերթական զիջումն է, որը պարտադրում են թոյլ կողմին, քանի որ այդ թոյլ կողմը դիմադրութեան որեւէ ցանկութիւն չունի: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա նրանք բոլոր հնարաւոր եւ անհնար ցանկալի եւ երանելի պահանջները կառաջադրեն, փորձելով այս իրավիճակում պոկել ինչ հնարաւոր է, եւ երկրորդը ձգձգելու գործընթացը, քանի որ նրանք բացարձակապէս ցանկութիւն չունեն փաստաթղթաւորելու այն պայմանաւորւածութիւնները, որ իրենք ունեցել են եւ յանուն որի Արեւմուտքը բարձրագոչ յայտարարութիւններ էր անում, որ Արցախում թոյլ չի տայ էթնիկ զտում, բայց շատ հանգիստ աչքերը փակեց եւ բերանը կողպեց առանց որեւէ գործնական քայլեր ձեռնարկելու 21-րդ դարում Արցախի ժողովրդի ցեղասպանութիւնը կանխելու համար:

Մենք կարող ենք հանրութեան համար նշել, որ Ադրբեջանը ձգձգելու է գործընթացը, որովհետեւ իրենց ձեռնտու չէ այս պահին որեւէ փաստաթուղթ ստորագրել երկու պատճառով, որ նա յոյս ունի աւելի ու աւելի պոկել, երկորդը այդ փաստաթղթի ամրագրումից յետոյ նա պէտք է իրականութիւն դարձնի այն յանձնառութիւնները Արեւմուտքի հանդէպ, որի համար այս ամբողջ ապուրը եփւել է եւ Արցախը նւիրւել է Ադրբեջանին, որի համար Ադրբեջանը պարտաւորւել է հակաիրանական գործողութիւններ իրականացնի:

Եթէ ուշադիր լինենք, Ալիեւը չի խօսում միայն Անկախութեան Հռչակագրի մասին, նա խօսում է նաեւ այլ իրաւական ակտերի մասին եւ սա մի ամբողջ դաշտ է, որը վերաբերելու է նաեւ ընդհանրապէս հայոց պատմութեան ջնջմանը եւ հայ ժողովրդի այս տարածաշրջանում յիշատակման բացառմանը՝ հաշւի առնելով, թէ նրանք ինչ յաւակնութիւններ են փորձում ներկայացնել պատմութիւնը կեղծելով եւ խեղաթիւրելով: Սա շարունակական գործընթաց է լինելու, դիմացը չկայ դիմադրութիւն, Ադրբեջանը փորձելու է հայ ժողովրդին վնասող տարբեր դրոյթներ առաջ բերել եւ փորձել իր օգտին բաներ քաղել»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button