Հայաստան - Արցախ

Գառնիկ Դաւթեան. «Պատերազմի մեծ հաւանականութիւն կայ, առաջին թիրախը Սիւնիքն է՝ յատկապէս Վայոց Ձորից հիւսիս հատւածը»

Պատերազմի մեծ հաւանականութիւն կայ, առաջին թիրախը Սիւնիքն է՝ յատկապէս Վայոց Ձորից հիւսիս հատւածը:

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ադրբեջանագէտ Գառնիկ Դաւթեանը․

«Ադրբեջանի համար խաղաղութիւնը 1 պարզ ընկալում ունի՝ հայերի Հարաւային Կովկասում չլինելը, կամ լինելը փոքր խմբով՝ 1,000-2,000, որպէս փոքրամասնութիւն։ Շատ մեծ հաւանականութիւն կայ պատերազմ սկսւելու, որքան օրերը տաքանում են, այնքան պայմանները բարելաււում են։

Բանակցութիւններ էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փաստացի չկան, ինչ էլ կայ՝ Ադրբեջանի թելադրանքով է, հայկական շահը բացառւած է։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առաջիկայ 50 տարում խաղաղութիւնն անհնար է։ Ադրբեջանում բարձր ֆոնի ատելութիւն է հայերի նկատմամբ՝ դպրոցից ու մանկապարտէզից սկսած։ Առնւազն 50 տարի է պէտք նրանց քարոզչական դաշտից ու մամուլից հայերին կոտորելու կոչերն ու վերլուծութիւնները դադարեցնելու համար»,- նշել է Դաւթեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button