Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը

Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թւականի սեպտեմբերեան ռազմական ագրեսիւ գործողութիւններից եւ Արցախի տոտալ հայաթափման գործողութիւններից յետոյ Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժէքները՝ էթնիկ պատկանելիութեան հիմքով։ Այս ամենի ապացոյցը Ստեփանակերտի  մերձակայքում՝ Դաշուշէն գիւղի մօտակայքում գտնւող բլուրներից մէկի վրայ գտնւող 50 մետրանոց լուսատու խաչի տապալումն էր, որը ոչ միայն հարւած էր մշակութային արժէքին, այլեւ քրիստոնեայ ողջ հայ հանրոյթին։ Ընկած խաչի տեսանիւթը առաջինը հրապարակել է ուկրաինական Strana.ua հրատարակութեան Telegram ալիքը։

Տեսահոլովակը նկարահանւել է 2023 թւականի սեպտեմբերի 29-ին, որտեղ երեւում է, որ խաչն ընկած է գետնին։

Խաչը տեղադրւել էր 2017 թւականի մայիսի 9-ին՝ ի յիշատակ Արցախի ազատագրման եւ պաշտպանութեան համար զոհւած զինծառայողների: Այն իր բարձրութեամբ երկրորդն էր եւրոպական տարածաշրջանում, տեսանելի էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բոլոր կողմերից, լուսաւորւած էր յատուկ լոյսերով, որոնք այն տեսանելի էին դարձնում նաեւ գիշերը»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button