Հայաստան - Արցախ

Կարէն Վրթանէսեան. «Ադրբեջանը պատրաստւում է նոր պատերազմի»

Արցախի դէմ կիրառած ուժը Ադրբեջանը կուտակել է ՀՀ սահմանին, տեմպով պատրաստւում է նոր պատերազմի:

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը:

«Ապրիլ-մայիսից սկսած մեծ գործողութիւնների հաւանականութիւնը կաճի, Բաքուն նախապատրաստւում է։ Լայնածաւալ ռազմական գործողութիւններ ՀՀ տարածքում, գոնէ մինչեւ ապրիլ, չեն լինի։

Այդ ընթացքում Ադրբեջանը պէտք է դիրքաւորւի, բայց Ներքին Հանդի նման լոկալ դէպքերը չեմ բացառում։ Հայաստանի իշխանութիւնները 44-օրեայից յետոյ եղած ժամանակը չեն օգտագործել բանակը վերազինելու եւ ամրացնելու համար, հակառակը, քանդել են կառավարման համակարգը։

Սպառազինութեան ձեռքբերման առումով կրկնում են SU-30-երի սխալը, մեծ ծախսով գնւած զէնքն արդեօք կաշխատի՞։ Հնդկաստանից բերւածներն անգամ Հնդկաստանի համար են նոր։ Մեզ մօտ զօրավարժութիւններ չեն անցկացւել դրանք փորձարկելու համար»,- նշել է փորձագէտը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button