Հայաստան - Արցախ

Արման Թաթոյեան. «Ադրբեջանը զորավարժութիւններ է անցկացնում. Ներքին Հանդի բնակիչներին փորձում են պահել վախի մէջ»

ՀՀ նախկին ՄԻՊ, իրաւունքի եւ արդարութեան կենտրոն «Թաթոյեան» հիմնադրամի տնօրէն Արման Թաթոյեանը գրել է․

«Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինւած ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատւածներում] անմիջական հարեւանութեամբ իրականացնում են ականների պայթիւններ, լսւում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանութիւններն իրականացնում են նաեւ զօրավարժութիւններ գիւղից այնպիսի հեռաւորութեան վրայ, որ գիւղում պարզ լսելի են կրակոցներ ու պայթուններ թէ՛ ցերեկ, թէ՛ գիշեր ժամանակ:

Ներքին Հանդի բնակիչներին մտադրւած փորձում են պահել վախի մէջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժւել գիւղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարւած է բնակիչների անվտանգ կեանքը:

Միայն Ներքին Հանդ գիւղում ադրբեջանական օկուպացիայի ներքոյ է յայտնւել 2,700 հեկտար տարածք, որից՝

1. 2,400 հեկտար յատուկ պահպանւող հողեր.

2. 170 հեկտար անտառային հողեր.

3. 130 հեկտար համայնքային հողեր:

Նշւած 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից աւելի հողատարածք յայտնւել է վտանգաւոր գօտում, որտեղ կա´մ հնարաւոր չէ իրականացնել գիւղատնտեսական կամ այլ տեսակի որեւէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականօրէն դժւարացել են` կեանքի համար իրական վտանգների պատճառով:

Ու այս պայմաններում, դրել-քննում ենք արդեօք մեր զինւորականները «խախտել են ադրբեջանական զինւորների անդորրը»:

Չպէտք է թոյլ տանք, որ մոռացութեան մատնւի ու միջազգային հանրային օրակարգերից դուրս գան երկրի ու ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանութեան շարունակւող հանցանքները»:

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button