Հայաստան - Արցախ

Ռուբէն Սաֆրաստեան. «Վտանգը կայ, որ ինչ-որ պահի Իսրայէլը կարող է Իրանին հարւածել՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը»

Վտանգ կայ, որ ինչ-որ պահի Իսրայէլը կարող է Իրանին հարւածել՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը, եւ կարծում եմ՝ Իսրայէլի գլխաւոր շտաբը նման ծրագրեր ունի: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 1-ին, «News.am»-ի «Ուժի գործօն» հաղորդման ժամանակ նշեց թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը:

«Իսրայէլը ոչ միայն հետախուզական հնարաւորութիւններ է ստեղծել Ադրբեջանի տարածքում, այլեւ լոգիստիկ հնարաւորութիւններ են ստեղծւել: Իսրայէլը կարող է օգտագործել Ադրբեջանի տարածքում օդանաւակայանները: Բայց այս փուլում, կարծես, բոլորը կիսում են այն տեսակէտը, որ պէտք է փորձել կառավարելի շրջանակներում պահել պատերազմը»,- ասաց թուրքագէտը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button