Հայաստան - ԱրցախՄշակութային

Բռնազաւթւած Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել յուշարձանները․ հերթական զոհն է դարձել Ալէք Մանուկեանի արձանը

Բռնազաւթւած Արցախում Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել յուշարձանները: Այս քաղաքականութիւնն իրականացւում է պետական մակարդակով, որի նպատակն է բռնազաւթւած Արցախում ամբողջովին ոչնչացնել հայկական հետքը: Այս մասին յայտնում են Հայքի մշակոյթի օմբուդսմէնի գրասենեակից։

2023 թւականի դեկտեմբերի 24-ին LACHIN CITY AZER ALİ ադրբեջանական իւթուբեան ալիքը հրապարակեց տեսանիւթ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից https://www.youtube.com/watch?v=J2jnbVYmtHg: Տեսանիւթի նախնական ուսումնասիրութիւնից ու վերլուծութիւնից ակնյայտ դարձաւ, որ Ադրբեջանի մշակութային ցեղասպանութեան հերթական զոհն է դարձել բարերար, ազգային գործիչ Ալէք Մանուկեանի արձանը:

Ալէք Թագւորի Մանուկեանը ծնւել է 1901 թ. յունիսի 28-ին, Զմիւռնիայում: 1929 թ. հիմնել է «Մասկօ» միջազգային ընկերութիւնը։ 1968 թ. հիմնել է «Ալէք Մանուկեան» մշակութային հիմնադրամը։ ՀՀ Ազգային Հերոս (14.10.1994)։ Պարգեւատրւել է ՀՀ բարձրագոյն «Հայրենիք» շքանշանով։ Մահացել է 1996 թ. յուլիսի 10-ին, Դիտրոյտում:

Միջազգային քրէական դատարանի 8-րդ յօդւածը օկուպացւած տարածքներում մշակութային ժառանգութեան ոչնչացումը միջազգային ռազմական յանցագործութիւն է համարում․ «Արգելւում է դիտաւորեալ ուղղորդել յարձակումները կրօնին, կրթութեանը, արւեստին, գիտութեանը կամ բարեգործական նպատակներին նւիրւած կառոյցների, պատմական յուշարձանների, հիւանդանոցների վրայ, եթէ դրանք ռազմական թիրախներ չեն» https://www.icc-cpi.int/sites/default/files/RS-Eng.pdf: Համաձայն «Զինւած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թւականի Հաագայի կոնւենցիայի 4-րդ յօդւածի՝ արգելւած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշւեյարդարի ցանկացած գործողութիւն։

Առնչւող Յօդւածներ

Back to top button