Հայաստան - Արցախ

Արմէն Աշոտեան. «Կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացւում է բրիտանական յատուկ ծառայութիւնների քաւորութեամբ»

Աւանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկեալ Արմէն Աշոտեանը կալանավայրից պատասխանում է «Ֆէյսբուք»-եան օգտատէրերի՝ իրեն ուղղւած 5 հարցի:

168.am-ի փոխանցմամբ, քաղաքացի Նարինէ Յովհաննիսեանը հարցրել է. «Արտաքին քաղաքական ի՞նչ գործիքներ են պէտք եւ ի՞նչ դաշնակիցներ, որպէսզի այս իրավիճակը հարթւի»։

Արմէն Աշոտեանը պատասխանել է. «Փաշինեանն այնպէս է քանդել Հայաստանի դիրքերն աշխարհում, այնքան արկածախնդիր եւ դաւաճանական քայլերի է դիմել, այնքան է թուլացրել եւ հիւծել մեզ, որ իրենից յետոյ նախ կարիք կը լինի կայունացնել վիճակը, նոր անցնել բուժումների։ Այնպէս, ինչպէս ծանր վիճակում գտնւող հիւանդների դէպքում է։

Ամենակարեւորն այն է, որ արտաքին քաղաքականութեան գործիքների եւ դաշնակիցների մասին խօսելուց առաջ, կենսական կարեւոր է վերանայել արտաքին քաղաքականութեան սկզբունքները։ Այն պէտք է բխի բացառապէս մեր ազգային շահերից, իսկ Նիկոլի այսօրւայ գործողութիւնների հիմքում բացառապէս դրսի, օտարի, խալխի շահերն են, որոնց ինքնամոռաց եւ ազգուրաց սպասարկումը երկարացնում է Փաշինեանի պաշտօնավարումը։

Ռուս կայսր Ալեքսանդր երրորդը ժամանակին ասում էր, որ Ռուսաստանն ունի ընդամէնը երկու հաւատարիմ դաշնակից՝ իր բանակը եւ իր նաւատորմը։ Հայաստանն Արցախի այս պահի կորստից յետոյ ունի մէկ հաւատարիմ դաշնակից՝ Հայկական Սփիւռքը, եւ պատահական չէ, որ Արցախը յանձնելուց, Ռուսաստանի հետ յարաբերութիւններն այլանդակելուց յետոյ, Փաշինեանը ջանքեր չի խնայում Սփիւռքը Հայաստանից կտրելու համար։

Ի դէպ, յիշեցնեմ, որ Ալիեւի պնդմամբ՝ հայ-ադրբեջանական յարաբերութիւնները միջնորդների կարիք չունեն եւ չպէտք է լինեն միջազգային քաղաքական օրակարգի մաս։ Կասկած չունեմ, որ Փաշինեանը նաեւ այս նսեմացմանն է համաձայնելու՝ դարձնելով մեր խնդիրները թուրք-ադրբեջանական դուէտի ներքին հարց։ Նաեւ հիմնաւոր կասկած ունեմ, որ այդ օպերացիան իրականացւում է բրիտանական յատուկ ծառայութիւնների քաւորութեամբ»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button