Հայաստան - Արցախ

Թուրքագէտ. «Արեւմուտքի կողմից ՀՀ-ի հասցէին արւող ռեւերանսները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների համեմատ «գրոշի արժէք չունեն»»

Կայ պարզ իրողութիւն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ յատուկ չեն ընդունում։ Այս մասին գրում է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը։

«Հարաւային Կովկասում Եւրոմիութեան եւ ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։

Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հաւաքական Արեւմուտքը հէնց այս երկրին է տեսնում որպէս Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշւած տարածաշրջաններում կայ ընդհանուր շահ։

Դեռեւս 19-րդ դարից այդ շահը շատ յստակ ձեւակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշւած գօտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխաւոր նպատակներից է։

Հէնց այս պատկերացմամբ էր առաջնորդւում մարտի 1-ին Անթալիայի դիւանագիտական ֆորումի ժամանակ Հարաւային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» եւ պէտք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։

Արեւմուտքի կողմից Հայաստանի հասցէին արւող առանձին ռեւերանսները ոչ միայն մակերեսային են, այլեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների համեմատ «գրոշի արժէք չունեն» եւ զոհաբերւելու են յանուն դրանց։ Աւելին, այդ ռեւերանսներն արւում են որպէս այդ զոհաբերութեան մաս»,- գրել է նա։

Yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button