Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սերգէյ Մելքոնեան․ «ԱՄՆ հետախուզութիւնը հայ-ադրբեջանական յարաբերութիւնների մասին»

Երէկ հրապարակւել է ԱՄՆ հետախուզական համայնքի կողմից սպառնալիքների ամենամեայ գնահատականը։ Մի փոքր հատւած հայ-ադրբեջանական յարաբերութիւններից:

Ամենակարեւոր մանրամասները

1. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութիւնը կը պահպանւի, չնայած նրան, որ Բաքւին յաջողւել է գրաւել Լեռնային Ղարաբաղը։

2. 2024 թւականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարաւոր հակամարտութիւնը կարող է լինել կարճաժամկէտ եւ սահմանափակ ինտենսիւութեամբ։

3. Նոր հակամարտութեան ռիսկը մեծացնող գործօններն են՝ նպատակներին հասնելու համար ուժ եւ ռազմական ճնշում գործադրելու Ադրբեջանի պատրաստակամութիւնը, զինւորների մօտ դիրքը, հրադադարի մեխանիզմի եւ խաղաղութեան պայմանագրի բացակայութիւնը։

«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը։

Եզրակացութիւններ

1. Ադրբեջանը ուժ կը կիրառի Հայաստանի դէմ։ Անվտանգութեան երաշխիքները զսպող մեխանիզմ չեն սահմանափակ էսկալացիայի համար։

2. Հարւածի ամենահաւանական ուղղութիւնը Տաւուշն է՝ «անկլաւները» ստանալու համար։ Եթէ արտաքին դերակատարների կողմից կոշտ արձագանգ չլինի, Բաքուն կը փորձի հնարաւորինս արագ ճեղքել միջանցքը։

3. Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն գործում: Նոյնիսկ բանակցութիւնների ժամանակ Արցախը եւ «անկլաւները» յանձնելով Հայաստանի ղեկավարութիւնը կը ստանայ նոր պատերազմ, որը նման կը լինի 2022 թւականի սեպտեմբերին, երբ կորցրեցին աւելի քան 220 զինւոր եւ ռազմավարական բարձունքներ ունեցող շուրջ 200 քառ. կմ. տարածք։

Սերգէյ Մելքոնեան
պ.գ.թ., միջազգայնագէտ

168.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button