Հայաստան - Արցախ

«Այս գիշերւայ ադրբեջանական կրակոցները ցոյց են տալիս, որ Ադրբեջանի իշխանութիւնը երբեք չի գնալու խաղաղութեան». Թաթոյան

ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը գրում է.

«Այս գիշերւայ ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տաւուշի մարզի գիւղերի (Մովսէս, Ներքին Կարմիրաղբիւր եւ այլն) ուղղութեամբ եւ անմիջական հարեւանութեամբ եւս մէկ անգամ ցոյց են տալիս, որ Ադրբեջանի իշխանութիւնը երբեք չի գնալու խաղաղութեան։

Ադրբեջանի իշխանութիւնը կառուցւած է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելութեան վրայ. դա նրանց համար գոյութեան երաշխիք է:

Այս պարբերական բնոյթ կրող հանցանքները խաթարել են մեր գիւղերի ու քաղաքների անվտանգութիւնը, մարդիկ զրկւած են խաղաղ ու անվտանգ կեանքից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարաւորութիւնից:

Ուստի, որեւէ պարագայում չի կարելի թոյլ տալ նրանց ներկայութիւնը մեր գիւղերի հարեւանութեամբ»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button