Սփիւռք

Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումեանի ֆիլմը եւրոպական կինոփառատօններում

Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումեանի  «Սեւ այգին» վաւերագրական լիամետրաժ ֆիլմը մարտի 19-ին ցուցադրւել է դանիական յայտնի CPH Dox կինոփառատօնում, որտեղ էլ տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Մօտ ապագայում ֆիլմը կը ցուցադրւի նաեւ Գերմանիայում եւ Իտալիայում:

80 րոպէանոց ազդեցիկ ֆիլմը նկարհանւել է Ֆրանսիական Solent Production-ի եւ բելգիական  Naoko films ընկերութեան համատեղ նախագծով։  Ֆիլմի հիմնական հերոսներն են Թալիշ գիւղից Սամւէլն ու Աւոն, Էրիկն ու Կարէնը, ովքեր ապրում էին Արցախում։  Ալեքսիսը  չորս տարի շարունակ նկարահանել է նրանց՝ ցոյց տալով թէ՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էութիւնը, եւ թէ՛ արցախցիների մտածումները:

Orer.eu-ին տւած հարցազրոյցում ասել է. «Ես առաջին անգամ այցելեցի Թալիշ 2016 թւականին՝ որպէս Vice France-ի լուսանկարիչ։ Դա 2016 թւականի ապրիլին Ադրբեջանի ներխուժումից յետոյ էր, որը յայտնի է որպէս Քառօրեայ պատերազմ: Այնուհետեւ ես որոշեցի վերադառնալ եւ վաւերագրական ֆիլմ նկարահանել  2019 թւականի դեկտեմբերին, արդէն ստեղծագործական թիմով՝ Ֆաբիէն Ֆորի, Սիլւէն Շոյի եւ Ադրիանօ Սերոնէի հետ։ Ես  ուզում էի հասկանալ, թէ ինչու են ընտանիքները վերադառնում այնտեղ՝ չնայած պատերազմի սպառնալիքին:

Թալիշը սահմանին ամենամօտ գիւղն էր, եւ որոշ շրջաններ գտնւում էին դիպուկահարների նշանառութեան տակ։ Ի սկզբանէ մտադիր էի կենտրոնանալ միայն Թալիշ գիւղի ռազմաբազայի զինւորների վրայ։ Իմ ֆիլմի հերոս Էրիկին հանդիպեցի զօրանոցում։ Նա տանկի վարորդ էր, եւ ես անմիջապէս կապ զգացի այս երիտասարդի հետ։ Կրակոցներին զուգահեռ մենք մնում էինք Թալիշ գիւղում եւ դպրոցում շատ ժամանակ էինք անցկացնում ուսուցիչների հետ։ Յետոյ մենք հանդիպեցինք ֆիլմի միւս հերոսներին՝ երկու երեխաներին, եւ ես անմիջապէս սիրահարւեցի նրանց: Մենք որոշեցինք այդ պահին հետեւել նրանց, եւ դա շարունակւեց չորս տարի»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button