Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տաւուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել է համոզել գիւղացիներին

Մեր տեղեկութիւններով, Տաւուշի մարզպետ Հայկ Ղալումեանն օրերս խնջոյք է կազմակերպել Կիրանց գիւղի հարեւան Աճարկուտ համայնքում եւ հացի սեղանի շուրջ փորձել է գիւղացիներին համոզել, որ չմիանան Տաւուշի համար պայքարին։ Իսկ տաւուշցիները փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատւածը՝ փորձելով կանխել հողերի յանձնման ծրագիրը։ Քանի որ Ղալումեան եղբայրները եւ տաւուշցի ՆԳ նախարար Վահէ Ղազարեանը հեղինակութիւն են վայելում իրենց մարզում, Փաշինեանը որոշել է օգտւել դրանից եւ ծառայեցնել իր ծրագրի իրագործմանը։ Եւ նրանք կաշւից դուրս են գալիս, որ ծառայեն ու գոհացնեն Փաշինեանին․ մեծ գումարներ են ծախսում՝ մէկին լաւութիւն անում, միւսի խնդիրը լուծում, իսկ Աճարկուտի խնջոյքին մարզպետն աներեւակայելի խոստումներ է տւել, թէ ոչ մէկի գլխից մազ չի պակասելու։

Մինչդեռ նեղ շրջանակներում ասում են, որ իրենք կողմ չեն այս սցենարին, բայց ճար չկայ։ Ինտենսիւ «աշխատում» են նաեւ Ոսկեպարի, Բաղանիսի, Կիրանցի վարչական ղեկավարների վրայ, որ նրանք յետ պահեն իրենց ժողովրդին ակցիաներից: Կիրանցի վարչական ղեկավար Կամօ Շահինեանն ասաց, որ սահմանային սիւները դեռ իրենց գիւղ չեն հասել, յոյս ունի՝ չեն հասնի, քանի որ մարդիկ յամառ պայքար են մղում, եւ վստահեցրեց, որ իրեն ոչ մէկը չի կարող յետ պահել պայքարից:

«Հրապարակ»

Առնչւող Յօդւածներ

Back to top button