Հայաստան - ԱրցախՄշակութային

«Համազգային» թատրոնում տեղի է ունեցել Սօս Սարգսեանի գրքերի շնորհանդէսը

Հոկտեմբերի 24-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանի ծննդեան օրն է։ Այդ առիթով «Համազգային» թատրոնում կայացաւ «Սօս Սարգսեան․ վիպակներ», «Նահապետը», «Երկիրը երկիր է» գրքերի շնորհանդէսը։

Շնորհանդէսին «Համազգային» Հայ կրթական եւ մշակութային միութեան անունից խօսք ասաց «Համազգային»-ի Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանը։

Նա անդրադարձաւ Սօս Սարգսեան ազգային գործչի կերպարին՝ նշելով, որ միայն Սօս Սարգսեանի նման կերպարների, նրանց ապրած կեանքի ու ազգային նւիրումի շարունակութիւնն է, որ այս օրհասական օրերին կարող է փրկել հայ ժողովրդին։

Խորհրդանշական էր վարպետի ծննդեան օրը նշել նրա հիմնադրած «Համազգային» թատրոնում։

Հանդիսատեսի ուշադրութեանը ներկայացւեց աւանդոյթ դարձած թանգարանային ներկայացումը՝ «Ծննդեան տօները Սենիոր Կուպելլոյի տանը», որը ամէն տարի հանդիսատեսին ներկայացւում է վարպետի ծննդեան օրը։

«Համազգային»-ի Երեւանի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button