Հայաստան - ԱրցախՄիջազգային

Բարբաջանք Բաքւից. «Երեւանը կեղծ անւանում է՝ յօրինւած որպէս տարածքային պահանջ Ադրբեջանին»

Ադրբեջանի տարբեր գործիչների յայտարարութիւններն անհեթեթութեան այն աստիճանի են հասել, որ այլեւս մեկնաբանութիւնների կամ հերքումների կարիք չունեն։

Հերթական անհեթեթութեան նմուշ է հնչեցրել հապճեպ ստեղծւած «Արեւմտեան Ադրբեջանի համայնքը»։

Սկզբից այս կազմակերպութիւնը Գերմանիայի արտաքին գործերի նախարարութեան ղեկավար Աննալենա Բերբոքին մեղադրեց ստախօսութեան մէջ։ Նախարարը նոյեմբերի 4-ին Բաքւում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ այդ օրը Ադրբեջան այցի ընթացքում ինքը հանդիպել է «Հայաստանից վտարւած ադրբեջանցիների հետ»։ «Համայնքը» յայտարարում է, որ իրենք չեն հանդիպել Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի հետ, եւ քանի որ չեն հանդիպել, ուրեմն նախարարը ստում է։ Սեփական «լեգիտիմութիւնը» համայնքում նրանք կասկածի տակ չեն դնում, սակայն՝ իզուր։

«Բացի այդ, Ա. Բերբոքը խախտել է միջազգային իրաւունքը՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքում գտնւող վայրերի յօրինւած անւանումներ։ Նշենք, որ գերմանացի նախարարի կողմից օգտագործւող կեղծ անւանումները յօրինւել են Հայաստանի կողմից՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների շրջանակում՝ առանց պատմական կամ իրաւական հիմքերի։ Եթէ ​​գերմանացի նախարարը տեղանունների հարցում մեծ նշանակութիւն է տալիս պատմական ճշմարտութիւններին, ապա նա պէտք է օգտագործէր իր այցելած վայրերի իրական, պատմական անւանումները, այդ թւում՝ Էրիւան, Քեշիշքենդ, Արազդէյէն, այլ ոչ թէ այդ մտացածին անւանումները,- ասւում է յայտարարութեան մէջ։

Ինչպէս ասում են՝ կլինիկական դէպք։

«Yerkir.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button