Հայաստան - Արցախ

Նովելլայի միջոցով ես սիրահարւեցի ադրբեջանցի ժողովրդին

Աւետիք Իշխանեանը՝ Արտակ Կիրակոսեանի մասին

Աւետիք Իշխանեանը գրառում է կատարել՝ անդրադառնալով Արտակ Կիրակոսեանի յայտնած մտքերին։

«Երէկ իմ կողմից տարածւած յայտարարութեան առիթ հանդիսացաւ, աշխարհահռչակ իրաւապաշտպան, «Քաղաքացիական հասարակութիւն» ՀԿ-ի նախագահ Արտակ Իոաննիսեանի, ներեցէք՝ Կիրակոսեանի կողմից կատարւած գրառումը, որով նա, իբր դէմ է իմ դէմ առաջադրւած մեղադրանքին։

Գրառման մէջ, նա նշում է. «Դատապարտում եմ Աւետիք Իշխանեանի անզուսպ ու, իմ կարծիքով, անպատասխանատու գրառումը»։

Սրանից յետոյ, նոր ձեւեր է թափում՝ դադարեցնել քրէական հետապնդումը։ Արտակին զգուշացրեցի հեռացնել գրառումը, բայց նա յամառեց։ Ստիպւած եմ բացայայտել այդ «սկզբունքային» հումանիստի իրական դէմքը։ Նա իր ղեկավարած կազմակերպութեամբ տարիներով զբաղւել է հայ-ադրբեջանական հաշտեցմանը նւիրւած սեմինար-քննարկումներով։ Նման մէկ հանդիպման ես էլ էի հրաւիրւած։ Արտակն իր ողջ մարմնով եւ հոգով քծնում էր ադրբեջանցի իր գործընկերներին։ Այսինքն, հայ-ադրբեջանական բարեկամութեան անւան տակ, Արտակը փող էր վաստակում, ինչպէս Գէորգի Վանեանը, Ստեփան Գրիգորեանը եւ ուրիշներ։ Իսկ մէկ անգամ Թբիլիսիում, ՄԱԿ-ի կազմակերպած մի միջոցառման աւարտին, Արտակը դիմելով մի ադրբեջանուհու, քծնողական ժպիտով ասաց.

-Դուք ճանաչո՞ւմ էք Նովելլային։

Նովելլան ճանաչւած Ադրբեջանի քաղհասարակութեան ներկայացուցիչ է եւ ինչպէս միւսները՝ վերահսկւող Ադրբեջանի գաղտնի ծառայութիւնների կողմից։ Նովելլան յայտնի է նաեւ, որպէս հայատեաց գործիչ։ Նա եղել է ադրբեջանի բանակի ոգին բարձրացնող քարոզիչներից։

Ադրբեջանցի կինը պատասխանեց.

-Իհարկէ ճանաչում եմ Նովելլային։

Հետեւեց Արտակի լացակումած խօսքը.

-Խնդրում եմ, իմ ջերմ ողջոյնները հաղորդել Նովելլային։ Նովելլայի միջոցով, ես սիրահարւեցի ադրբեջանցի ժողովրդին։

Ահա սրանց նմաններն են այսօրւայ դաւաճանների յենարանը։

Յ.Գ. Հեռացնում եմ ադրբեջանի ժողովրդին սիրահարւած Արտակի գրառումը»։

«Oragir.news»

Առնչւող Յօդւածներ

Back to top button