ԻրանՀայաստան - Արցախ

Հայաստանն ու Իրանը Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտէզ են ներկայացրել

Հայաստանն ու Իրանը քննարկել եւ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտէզը։ Այս մասին հաղորդագրութիւն է տարածել Հայաստանի Շրջակայ միջավայրի նախարարութիւնը։

Նշւում է, որ նոյեմբերի 15-16-ին Երեւանում շրջակայ միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիէլեանի եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Շրջակայ միջավայրի կազմակերպութեան մարդկային շրջակայ միջավայրի հարցերով տնօրէնի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխաւորութեամբ կայացել է համատեղ նիստ։

Նիստի ընթացքում կողմերը քննարկել եւ համատեղ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտէզը, քննարկել եւ հաստատել են Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիտորինգային աշխատանքների իրականացման տարեկան ծրագիրը։

Վերականգնւել է Արաքս սահմանային գետի ուսումնասիրման մոնիտորինգային հայ-իրանական աշխատանքային խմբի երկկողմ համագործակցութիւնը՝ երկարաժամկէտ կտրւածքով Արաքս սահմանային գետի ջրի որակն ապահովելու նպատակով։ Կողմերը քննարկել են Արաքս գետի ջրի որակի համատեղ գնահատման մեխանիզմները։

Նիստի արդիւնքներով կողմերը ստորագրել են Արձանագրութիւն։

News.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button